Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

9 սովորություն, որոնցից արժե հրաժարվել ձմռանը չհիվանդանալու համար

09.01.2017

Հիանալի նորություն. որպեսզի լավ ինքնազգացողությունը ձեզ չլքի ձմռանը, բավական է ընդամենը հրաժարվել սովորություններից, որոնք մեզ մրսացության են դատապարտում: Ահա օգտակար խորհուրդներ`ինչպես չհիվանդանալ ձմռանը և վայելել ցրտաշունչ օրերը:

Օգտագործել քթի կաթիլները դուրս գալուց առաջ

Անոթներն առանց այդ էլ նեղանում են ցրտից: Եթե մենք «օգնենք» նրանց կաթիլների շնորհիվ, լորձաթաղանթը չի հասցնի մեզ պաշտպանել միկրոօրգանիզմներից և տաքացնել օդը, որը մենք ներս ենք քաշում: Ավելի լավ է ուղղակի մաքրել քիթը դուրս գալուց առաջ:

600x580

Բերանով շնչել փողոցում

Երբ դուք բերանով եք շնչում, օդը չի հասցնում խոնավանալ և տաքանալ, ինչի պատճառով անգինա հիվանդանալու հավանականությունը մեծանում է: Դրանից խուսափելու համար ավելի լավ է շնչել քթով դանդաղ և ոչ խորը:

600x580

Քիթը և բերանը շարֆով փաթաթել

Ցրտին կտորի մեջ արտաշնչող գոլորշին սառույց է դառնում: Օդը, որը գալիս է դրա միջով ավելի է սառում: Դա կարող է բերել անգինայի, բրոնխիտի կամ գրգռել մաշկը:

600x580

Վազել տուն դողացնելու ժամանակ

Սառելու առաջին նշանների ժամանակ ավելի լավ է միանգամից մտնել ինչ-որ տեղ կարճ ժամանակով և հանգստանալ, օրինակ, խանութ կամ սրճարան, իսկ հետո շարունակել ճանապարհը և ձեզ ոչ մի սառեցում չի սպառնա:

600x580

Կրել նեղ կոշիկ և հագուստ

Ինչպես նեղ հագուստը, այնպես էլ նեղ կոշիկը երաշխավորում է շուտ սառեցում: Եթե ընտրեք ավելի ազատ հագուստ, դրա և մարմնի միջև օդը կպահի տաքությունը:

600x580

Ընդունել տաք խմիչք՝ դուրս գալուց 30 րոպե առաջ

Տաք թեյը ուժեղացնում է արյան շրջանառությունը և բարձրացնում օրգանիզմի պաշտպանիչ ուժերը: Սակայն միաժամանկ այն լայնացնում է անոթները, ինչը նշանակում է, որ ցրտին դուրս գալով՝ մենք միանգամից կորցնում ենք սեփական տաքությունը: Եթե շատ եք ցանկանում խմել, ավելի լավ է սահմանափակվել ջրով կամ սիրելի գոլ, այլ ոչ տաք ըմպելիքով:

600x580

Քաղցած մնալ

Տաքություն արտադրելու համար օրգանիզմին էներգիա է հարկավոր, այլապես մենք ավելի շուտ ենք սառում: Այդ պատճառով հենց սովի զգացողություն եք ունենում՝ պետք է միանգամից մի բան ուտել կամ թեյ խմել:

600x580

Կրեմ քսել անմիջապես դուրս գալուց առաջ

Ջրի հիման վրա կրեմներ քսելուց հետո առաջին 30-40 րոպեում դրանցից ջուրը գոլորշիանում է: Եթե դա տեղի է ունենում ցրտին, ապա հանգեցնում է ցրտահարման և մաշկի վնասման: Այդ պատճառով ավելի լավ է կրեմը  քսել դուրս գալուց առնվազն 30 րոպե առաջ կամ չօգտագործել ջրի հիման վրա կրեմ:

600x580

Տաքանալ ալկոհոլի օգնությամբ փողոցում

Լավ կլինի միայն առաջին 30-40 րոպեն: Այնուհետև մարմինը սկսում է արագորեն սառել, իսկ ուղեղը չի կարողանում համարժեք արձագանքել կամ նշան տալ: Այդ պատճառով ավելի լավ է խմել ալկոհոլ փակ տարածքում:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10611 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2026 12:03
Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01
Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55
Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16
36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 869 անգամ
16.06.2026
Դիտվել է 360 անգամ
17.06.2026
Դիտվել է 282 անգամ
18.06.2026
Դիտվել է 229 անգամ
19.06.2026
Դիտվել է 194 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster