Այսօր դիմահարդարման մեջ թրենդային է բնականը, սակայն նույնիսկ այդ դեպքում մեզ հարկավոր են մի շարք կոսմետիկ միջոցներ: Սակայն երբեմն, ինչպես մեր օրգանիզմը, այնպես էլ մաշկը հանգստի կարիք ունի: Ահա 5 միջոց, որոնք կօգնեն դեմքին հաղորդել կատարյալ տեսք՝ առանց կոսմետիկ միջոցների:
Ակտիվ ապրելակերպ
Սպորտով կանոնավոր զբաղմունքը կարճ ժամանակահավածում կատարյալ մաշկ ունենալու միջոցներից մեկն է: Յոգա, պիլատես, մարզանք, զբոսանք կամ վազք այգում՝ յուրաքանչյուր ֆիզիկական ծանրաբեռնվածություն օգտակար կլինի ոչ միայն օրգանիզմի, այլև մաշկի համար նույնպես: Կարևոր է մարզանքի գնալ մաքուր դեմքով, որպեսզի ծակոտիները չփակվեն: Մարզանքից հետո լավ է սառույց քսել դեմքին, իսկ այնուհետև ցնցուղից հետո՝ մաքրող դիմակ:
Կանոնավոր մերսում
Դեմքի ամենօրյա մաքրումը և խոնավեցումը հաջողության կեսն է: Լրացնելով ավանդական տնային խնամքը երկու րոպեանոց մերսումներով դուք ավելի առողջ և փայլուն մաշկ եք ունենում, ինչպես նաև բարձրացնում եք մաշկի կենսունակությունը և առաձգականությունը: Օրինակ լվացվելուց ավելորդ րոպե ծախսեք, որպեսզի մերսող շարժումներով տեղաբաշխեք մաքրող միջոցը: Մաքրելուց հետո քսեք խոնավեցնող կրեմը:
Սննդակարգ
Մաշկի վիճակն ուղիղ կապի մեջ է մեր ամենօրյա սննդի հետ: Արագ սննդի, ալկոհոլի, տապակած սննդի, կաթնամթերքի չարաշահումը սովորաբար հանգեցնում է ցանի, կարմրությունների, ինչպես նաև յուղոտ փայլի: Բացի այդ կոսմետոլոգները խորհուրդ են տալիս հրաժարվել սուրճից՝ փոխարենը խմել բուսական թեյ:
Ընտրեք ճիշտ կաթնամթերք
Վերջին տարիներին առողջ ապրելակերպի ջատագովները սկսել են իրար հետևից հրաժարվել կենդնական ծագման կաթնամթերքից և առաջին հերթին կաթից: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ արդեն մեծ տարիքում այն բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա՝ աստիճանաբար դանդաղեցնելով նյութափոխանակման գործընթացները: Բացի դրանից կոսմետոլոգները նկատել են, որ կաթի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է հաճախակի ցանի դեմքի վրա: Այսպես, մարդկանց, ովքեր տառապում են ակնեից կամ այլ ցանից, խորհուրդ է տրվում ընդհանրապես հրաժարվել կաթի կանոնավոր օգտագործումից և անցնել կոկոսի, նուշի, կամ այծի կաթի, որում կալիումի մակարդակն ավելի բարձր է, քան սովորական կովի կաթի:
Կանոնվոր սեքս
Սիրով կանոնավոր զբաղվողների մոտ երջանկության հորմոնի՝ էնդորֆինի շնորհիվ տրամադրությունը բարձրանում է: Այս կերպ դուք ոչ միայն մտերմանում եք ձեր զույգի հետ, այլև նյարդային հյուսվածքներին օգնում եք վերականգնվել: Ավելին, ինտիմ մտերմությունը բարձրացնում է ազատ հորմոնների մակարդակը, դրանով խոչընդոտելով մաշկի անժամանակ ծերացումը: Ամենօրյա սեքսը բարձրացնում է կնոջ ինքնագնահատականը, օգնելով նրան դադարել ուսումնասիրել չեղած կնճիռները և վայելել կյանքը:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։