Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Մի խանգարեք ձեզ սիրել. ամեն ինչ ինքնուրույն փչացնելու 7 միջոց

02.09.2016

Երբեմն մենք ուղղակի չենք կարողանում երջանիկ լինել և ինքներս մեզ թակարդներ ենք դնում ու բարեհաջող ընկնում դրանց մեջ: Եթե հարաբերությունները չեն ստացվում առաջին, երկրորդ, երրորդ անգամ, ժամանակն է մտահոգվել՝ արդյո՞ք մենք ինքներս չենք խանգարում մեր երջանկությանը:

Բծախնդրություն

Այն սկիզբ է առնում, երբ մենք սկսում ենք համեմատել մեր իրական կողակցին պատկերացված կատարյալ մեկի հետ: Այս մրցակցության մեջ, բնականաբար, տղամարդը չի կարող հաղթանակել՝ հաշվի առնելով ձեր հարուստ երևակայությունը՝ իրական մարդիկ և երազանքները գտնվում են տարբեր քաշային կարգերում:

Ամրության փորձարկում

Երազանքների «իրական տղամարդն» ամեն ինչին կդիմանա, սակայն իրական մարդը դժվար թե պահպանի օլիմպիական հանգստություն, եթե դուք, օրինակ, ձախողեք համատեղ պլանները ուշացմամբ կամ խայտառակ անեք նրան գործընկերների մոտ, կամ վատ արտահայտվեք մայրիկի, նրա ընկերների մասին: Դուք այդ կերպ ձախողում եք նրա քննությանը, որը ինքներդ եք կազմակերպել:

Բողոքներ ընկերուհիներին

Եթե դուք անհարիր բաներ եք ասում ձեր կողակցի մասին, դուք կարծես խնդրում եք, որ ձեզ ասեն. «Թող նրան, ինչպե՞ս կարելի է ապրել այդպիսի մարդու հետ»:

Նայել այլ տղամարդկանց

Եթե գտնվելով մշտական հարաբերություններում, դուք սկսում եք ուրիշներին նկատել և բռնացնում ձեզ «Իսկ նա վատը չէ» մտքի վրա, ապա պետք է մտահոգվել՝ միգուցե դուք այնքան եք վախենում կորցնել ձեր երկրորդ կեսին, որ ենթագիտակցաբար փնտրում եք պահեստային տարբերակ:

600x580

Համամեմատվել նրա նախկինի հետ

Հոգեբանները խորհուրդ են տալիս շատ խորը չփորել կյանքի ընկերոջ անցյալը: Բացի նեղվածությունից, խանդից և անվստահությունից՝ դա ոչինչի չի բերի: Նա այժմ ձեր հետ է, և դա է կարևորը: Ավելի վատ է նմանակել նախկինին, մտածելով, որ հենց այդպիսի աղջիկների է նա հավանում:

Անհիմն խանդ

Դժվար է կառավարել խանդը, առավել ևս, եթե ձեզ նախկինում դավաճանել են: Սակայն խանդի տեսարաններ սարքել մանկության ընկերուհու հանդեպ, կամ բարկանալ մատոցողուհու ժպիտից՝ դա վատ լուծում է:

Շտապել

Մի սպասեք ամեն ինչի միանգամից: Ոչ մի սարսափելի բան չկա, եթե մեկ ամիս հանդիպումից հետո երիտասարդը դեռ պատրաստ չէ ծանոթանալ ձեր ծնողների հետ և քննարկել ապագա պլանները: Լուրջ հարաբերությունների հիմքը միանգամից չի կառուցվում, դա դանդաղ և քրտնաջան աշխատանք է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13643 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-06-2026 09:00
Շաբաթավերջին Ուելսի արքայադուստրը մասնակցեց արքայադուստր Աննայի որդու՝ Պիտեր Ֆիլիպսի հարսանիքին, որտեղ անսպասելիորեն հանդիպեց մի տղամարդու, որը մի ժամանակ հատուկ տեղ էր զբաղեցնում իր կյանքում: Հյուրերի թվում էր Ռուպերտ Ֆինչը՝ Քեյթի նախկին ընկերը, որի հետ նա հանդիպում էր դեռևս արքայազն Ուիլյամին հանդիպելուց շատ առաջ: Նրանց սիրավեպը սկսվել է 2001 թվականին Սուրբ Անդրեասի համալսարանում: Քեյթը նոր էր ընդունվել առաջին կուրս, իսկ Ռուպերտն արդեն ավարտում էր ուսումը: Երիտասարդները արագ մտերմացան և համարվում էին համալսարանի ամենագեղեցիկ զույգերից մեկը:
08-06-2026 08:56
Երկար ժամանակ հանրության ուշադրությունը կենտրոնացած էր միայն Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի ավագ դստեր վրա։ Մինչ 21-ամյա Դևա Կասելը մոդելային կարիերա էր կառուցում, նկարահանվում նորաձևության ապրանքանիշերի համար և փորձում իր ուժերը դերասանական ասպարեզում, նրա կրտսեր քույրը նախընտրում էր մնալ ստվերում։ Սակայն իրավիճակը արագ փոխվում է։ 16-ամյա Լեոնի Կասելը լուրջ հայտ է ներկայացրել իր սեփական կարիերայի համար՝ որպես գլխավոր հերոսուհի հայտնվելով Madame Figaro-ի վերջին համարում։
08-06-2026 08:49
19-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան նվաճեց իր առաջին «Մեծ սաղավարտի» տիտղոսը։ Նա հաղթեց Ռոլան Գարոսի (Ֆրանսիայի բաց առաջնություն) կանանց մենախաղի եզրափակչում։ Անդրեևայի մրցակիցը 24-ամյա լեհ թենիսիստուհի Մայա Չվալինսկան էր։ Անդրեևան վստահ առավելություն ստացավ՝ առաջին սեթը հաղթելով 6-3 հաշվով, իսկ երկրորդը՝ 6-2 հաշվով։
08-06-2026 08:47
Բրեդ Փիթը հանրությանը ներկայացել է իր ընկերուհու՝ 33-ամյա Ինես դե Ռամոնի հետ։ Զույգը ներկա է գտնվել Փարիզում ընթացող Ռոլան Գարոսի թենիսի մրցաշարին։
08-06-2026 07:04
Լոնդոնում իրենց ամուսնության պաշտոնական գրանցումից ընդամենը մի քանի օր անց երգչուհի Դուա Լիպան և դերասան Թըրները կրկին ամուսնական երդումներ փոխանակեցին՝ այս անգամ Իտալիայի շքեղ առանձնատանը։ Մինչդեռ առաջին արարողությունը համոստ էր և տեղի ունեցավ նրանց ամենամտերիմների շրջապատում, նորապսակները երկրորդ տոնակատարության համար ընտրեցին բոլորովին այլ՝ շքեղ ձևաչափ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2026
Դիտվել է 1119 անգամ
08.06.2026
Դիտվել է 622 անգամ
04.06.2026
Դիտվել է 356 անգամ
05.06.2026
Դիտվել է 302 անգամ
06.06.2026
Դիտվել է 254 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster