Ձիգ որովայն` առանց մարզանքի ու դիետայի
01.04.2016
Բոլորս գիտենք, որ որովայնի մկանները ձգելու համար պետք է վարժություններ կատարել: Իհարկե դա տալիս է արդյունք, քանի դեռ դուք մարզվում եք և դիետա պահպանում:
Սակայն, եթե որևէ պատճառով չեք հասցնում մշտապես մարզվել, որովայնը կրկին կախվում է: Պետք է հասկանալ․ որպեսզի որովայնը լինի ձիգ՝ միայն մարզանքը բավարար չէ: Տափակ որովայնը ճիշտ ապրելակերպի արտացոլումն է:
Պետք է ուտել քիչ աղի, իսկ կատարյալ տաբերակ է աղից ընդհանրապես հրաժարվելը: Շատ կարևոր է սոված փորին խմել գոնե մեկ բաժակ ջուր, իսկ ավելի ցանկալի է 2 բաժակ ջուր՝ կիտրոնի հյութով: Պետք է ավելի շատ ուտել մրգեր և բանջարեղեն, որոնք մաքրում են աղիները: Բացի այդ հարկ է մարզել որովայնի ներքին մկանները:
Առաջարկվող եղանակը թույլ կտա ունենալ ձիգ որովայն՝ առանց մարզանքի ու դիետաների
Կանգնեք հայելու առջև և որքան հնարավոր է ներս քաշեք որովայնը: Պահեք շունչը և որքան կարող եք մնացեք այդ դիրքում: Ամեն անգամ հայելուն մոտենալիս կատարեք այս վարժությունը:
Իրականում, որովայնի ներս քաշումը համարվում է բավականին ինտենսիվ մարզում: Այդ կերպ դուք նաև մերսում եք ներքին օրգանները, այդ թվում՝ ստամոքսը և աղիները: Վերջիններս սկսում են լավ աշխատել՝ օգնելով ձեզ նիհարել որովայնի մասում:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8482 անգամ
Читать на русском
|