Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Ինչպես նիհարել արագ. 15 միջոց

01.03.2016

Ոչ մի խիստ դիետաներ, միայն հաճելի և առողջ քայլեր` կատարյալ կազմվածքի համար:

Խմեք ջուր ամեն անգամ` սնունդ ընդունելուց առաջ: Օրական մաքուր ջրի բավարար քանակը ուտելուց առաջ կապահովվի ճիշտ նյութափոխանակություն, ինչի շնորհիվ դուք այլևս չեք տառապի փորի փքվածությունից: Բացի այդ` ջրից հետո դուք ավելի քիչ կուտեք և ավելի շուտ կհագենաք:

Բաց մի թողեք նախաճաշը: Եթե անուշադրության մատնեք առաջին սնունդ ընդունելը, օրգանիզմը կպահանջի իրենը, և երեկոյան դուք ուժեղ սով կզգաք: Բացի այդ, այն ացնելու է էներգախնայողական ռեժիմի և կդանդաղեցնի նյութափոխանակությունը: Դրանից խուսափելու համար անպայման ժամանակ գտեք նախաճաշելու: Կատարյալ տարբերակը կլինի վարսակը, պարֆեն՝ մածունի հետ, տաքացրած հացն՝ ավոկադոյով և ձվով:

Ընթրիքը պետք է ամենաթեթև սնունդը լինի: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր թեթև են նախաճաշում և ճաշում սակայն լավ ընթրում են, ավելի շատ և ավելի շուտ են քաշ հավաքում,քան նրանք, ովքեր լավ նախաճաշում են և թեթև ընթրում: Խնդիրը նյութափոխանակության արագության մեջ է. երեկոյան այն զգալիորեն դանդաղում է:

600x580

Կերեք ավելի շատ բանջարեղեն և մրգեր ու կրճատեք ածխաջրերի և ճարպերի օգտագործումը: Եթե ձեր օրգանիզմն ապահովված լինի բջջանյութերով, վիտամիններով, որոնք կան բանջարեղենում և մրգերում, ապա դուք շատ չեք ուտի և չեք էլ տառապի, որ չեք վայելում թխվածք, դուք ուղղակի չեք ցանկան այն: 

Ժամանակավորապես հրաժարվեք կոլայից և այլ քաղցր խմիչքներից: Իհարկե ջուրը և ոչ քաղցր թեյը չեն փոխարինի կոլայից ստացած հաճույքը, բայց, եթե դուք գոնե ժամանակավորապես հանեք այն ձեր սննդակարգից, զգալիորեն կկրճատեք կալորիաների օգտագործումը:

Կերեք մրգեր դեսերտին: Դուք չպետք է տառապեք համով ուտելիքի բացակայությունից, եթե որոշել եք գարնանը նիհարել: Դեսերտը նույնպես կարող է օգտակար է լինել, եթե դրա համար օգտագործեք խնձոր, կիվի, նարինջ, մեղր, չրեղեն:

Բացառեք աղի ուտեստները: Չիպսերով կամ աղի ընկուզեղենով թեթև սնվելու փոխարեն, կտրեք վարունգ, գազար, նեխուր և թաթախեք դրանք, ասենք, հումուսի մեջ:

Խուսափեք մաստակներից, գազավորված ըմպելիքներից, որոնք նպաստում են օդի կուլ տալուն, ինչը և բերում է փորի փքվածության: Փոխարինեք դրանք թարմ մրգերով, մաքուր ջրով, ոչ աղի ընկուզեղենով:

Սնվեք դանդաղ և ավելի կենտրոնացած: Օրգանիզմը միանգամից չի տեղեկացնում հագեցվածության մասին, դրա համար անհրաժեշտ է 15-20 րոպե: Այդ պատճառով պետք է ուտել դանդաղ և ավելի կենտրոնցած, լավ ծամելով ամեն մի կտորը և չշեղվելով:

Կենտրոնացեք ինտենսիվ պարապմունքների վրա: Եթե դուք ինտենսիվ պարապում եք և կարճ ժամանակ հանգստանում, ապա ավելի արագ եք կորցնում քաշը: Եթե ցանկանում եք արագ նիհարել, ապա առանց մարզվելու չի ստացվի:

Մարզումները պետք է լինեն ամենօրյա կամ հստակ պարբերականությամբ: Մշակեք ֆիտնես-պլան և մարզվեք շաբաթը 3-4 անգամ:

Դարձրեք ձեր հանգիստն ավելի ակտիվ: Ընկերուհիների հետ սրճարանում հանդիպելու կամ հեռուստացույցի դիմաց ադիբուդի ուտելու փոխարեն գնացեք զբոսնելու: Իսկ եթե չեք ցանկանում բաց թողնել սիրած սերիալը, ապա կորող եք կատարել այս վարժությունները հենց բազմոցի վրա․

600x580

Քունը դարձրեք գլխավոր առաջնահերթություն: Եթե դուք բավականին քնում եք ապա մեծ ախորժակի համար պատասխանատու հորմոնը իջնում է: Որպեսզի վերահսկեք օգտագործվող սննդի քանակը և հորմոնի մակարդակը՝ աշխատեք քնել գիշերվա 12-ից ոչ ուշ:

Մտքում պահեք փոքր նպատակներ՝ կշեռքին անընդհատ նայելու փոխարեն: Վատատեսությունը, անհամբերությունը, հիասթափությունը և այլ բացասական զգացմունքները հայտնվում են անիրական նպատակների և սպասումների արդյունքում: Կենտրոնացեք, որպեսզի օրական կատարեք ճիշտ ընտրություն մանրուքների մեջ: Օրինակ, թեթև ընթրեք և քնեք թեթև ստամոքսով, կերեք մեկ կոնֆետ՝ հինգի փոխարեն և այլն:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 16523 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1203 անգամ
06.05.2026
Դիտվել է 459 անգամ
07.05.2026
Դիտվել է 406 անգամ
08.05.2026
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster