Յուրաքանչյուր կին փորձում է այնպես ընտրել հագուստը, որպեսզի ընդգծի իր առավելությունները և թաքցնի թերությունները:
Նորաձևության հանրահայտ օրենսդիր Կոկո Շանելն ասում էր, որ կնոջը պետք է փնտրել զգեստի մեջ: Հայտնի դիզայներները և մոդելյորներն առաջարկում են երեկոյան, ամենօրյա, գործնական և այլ զգեստների բազմազան տեսականի: Ընտրելուց առաջ պետք է պարտադիր փորձել զգեստը և համոզվել, որ այն ներդաշնակ է ձեր կերպարին և կազմվածքին:
Երեկոյան զգեստների ընտրության յուրահատկություններ
Պետք չէ հուսահատվել, եթե դուք համարում եք ձեր կազմվածքը ոչ կատարյալ: Պետք չէ տանջվել դիետաներով, որպեսզի երեկոյան զգեստում լավ տեսք ունենաք: Դուք կարող եք ընտրել հագուստ, որը կթաքցնի ձեր թերությունները: Օրինակ, եթե ձեզ դուր չեն գալիս ձեր ուսերը և ձեռքերը, ավելի լավ է ընտրեք երկարաթև զգեստ: Այսպիսի զգեստում շեշտը կարելի է դնել դեկոլտեի վրա:
Մեծ կուրծք ունեցողները ավելի լավ է հրաժարվեն խորը բացվածքներից: Նախընտրելի տարբերակը կլինի երեկոյան զգեստ՝ բարձր օձիքով և օվալաձև կտրվածքով:
Մեծ կոնքեր ունեցողներին կսազեն բարձր իրանով զգեստներ: Նրանք սովորաբար լինում են տարբեր երկարության և կտրվածքի:
Եթե դուք ցանկանում եք թաքցնել փոքրիկ փորիկը կամ իրանի վրա մեկ-երկու սանտիմետր ավելցուկը, կարող եք կորսետով զգեստ ընտրել:
Եթե ցանկանում եք նիհարել, սակայն առջևում կարևոր իրադարձություն է սպասվում և դուք պարզապես չեք հասցնում, զգեստի տակից հագեք ձգող, առանց կարերի ներքնազգեստ: Արտադրողներն այդպիսի ներքնազգեստի լայն ընտրանի են առաջարկում:
Եվ հիշեք, յուրաքանչյուր կին ունի գեղեցկության իր չափանիշները:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։