Եվգենիա Բաբասյան-Մեդվեդևան`Եվրոպայի առաջնության հաղթող
30.01.2016
Բրատիսլավայում կայացած Եվրոպայի գեղասահքի կանանց անհատական առաջնությունում հունվարի 29-ին չեմպիոնուհու կոչումը նվաճեց 16-ամյա Եվգենիա Բաբասյան-Մեդվեդևան:
Ընթացիկ մրցաշրջանի Գրան պրիի եզրափակչի հաղթող, Ռուսաստանի գործող չեմպիոնուհի Եվգենիա Բաբասյան-Մեդվեդևան նախօրեին առաջինն էր ճանաչվել կարճ ծրագրով մրցումներում։ Ուրբաթ օրը Եվգենիան ազատ ծրագրի համար հավաքեց 142,90 միավոր և 215,45 ընդահանուր արդյունքով արժանացավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալին։
Չեմպիոնուհու գլխավոր մրցակցուհին ռուսաստանցի գեղասահորդուհի Ելենա Ռադիոնովնան էր, ով արժանացավ արծաթե մեդալին։ Երրորդ տեղը բաժին հասավ ռուս Աննա Պոգորիլոյին։
Եվգենիան ազգությամբ հայուհի է: Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայում: Նրա հայրը Արման Բաբասյանն է, իսկ մայրը նախկինում գեղասահորդուհի է եղել: Ծնողներն ամուսնալուծված են, բայց Եվգենիան չի թաքցնում իր հայկական արմատները:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 9674 անգամ
Читать на русском
|