|
Քեյթ Միդլթոնը հղի է
11.01.2016
Ըստ լուրերի արքայազն Վիլյամի երրորդ երեխան կծնվի ամռանը:
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը կրկին հղի է: Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով Քենսինգթոնյան պալատի իրենց աղբյուրին: Վերջինիս հաղորդմամբ, դքսուհին պատմել է դրա մասին Սուրբ Ծննդյան ընթրիքի ժամանակ:
«Քեյթը և Վիլյամը միշտ շատ երեխաներ են ցանկացել»,-ասել է զույգի մտերմնիերից մեկն, ավելացնելով, որ նրանք չէին սպասում այսպիսի շուտափույթ համալրում ընտանիքում: Հաղորդվում է նաև, որ Միդլթոնը գտնվում է հղիության երկրորդ ամսում, ինչը նշանակում է, որ երեխան կծնվի ամռան կեսին:

Արքայական ընտանիքը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ արքայազն Վիլյամը և Քեյթ Միդլթոնը, ովքեր ամուսնացել են 2011 թվականին, ունեն երկու երեխա՝ Ջորջը, ով ծնվել է 2013թ-ի ապրիլին և Շարլոտան՝ 2015թ-ի մայիսի 2-ին:

Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8977 անգամ
Читать на русском
|