|
Արքայազն Հարին ճանաչվել է ամենագրավիչ ամուրին
16.12.2015
Բրիտանիայի արքայազն Հարին առաջին տեղն է գրավել աշխարհի ամենահայտնի ամուրիների ցուցակում:
Եղիսաբեթ II թագուհու թոռը զբաղեցրել է ցուցակի առաջին տեղը ըստ Mirror-ի:
Այսպիսով, արքայազն Հարին, ում վերագրվում է գաղտնի սիրավեպ Պիպա Միդլթոնի հետ, գրավել է դերասան Ջորջ Քլունիի տեղը, ով անցյալ տարի ամուսնացել է Ամալ Ալամուդինի հետ:
Երկրորդ տեղում է One Direction խմբի նախկին մասնակից 22-ամյա Զայն Մալիկը, նրան հաջորդում է դերասան Լեոնարդո Դի Կապրիոն:

Ստորև ներկայացնում ենք լավագույն տասնյակը.
1. Արքայազն Հարի 2. Զայն Մալիկ 3. Լեոնարդո Դի Կապրիո 4. Էդ Շիրան 5. Ջեկ Դորսի 6. Ջեկ Ջիլենհոլ 7. Մայքլ Ֆասբենդեր 8. Հենրի Կևել 9. Հարի Ստայլզ 10. Ջեյմս Ֆրանկո:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 9185 անգամ
Читать на русском
|