Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Միշտ պայքարել եմ ցածր ինքնագնահատականիս դեմ. Անջելինա Ջոլի

10.04.2012

«Կատու կինը»' դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, ֆոտոմոդել, «Օսկար»-ի և անընդմեջ 3 անգամ «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Անջելինա Ջոլին ծնվել է 1975 թվականի հունիսի 4-ին' ուղիղ 09:09 րոպեին:

Միլիոնների կուռքն ու աշխարհի ուժեղ կեսի իդեալը մեկ անգամ չէ, որ մոլորակի ամենահայտնի թերթերի էջերից ժպտացել է, իբրև ամենասեքսուալն ու ամենագեղեցիկը («Esquire», «People», «FHM» ):

2006-ին հայտնվել է «Time»-ի հրապարակած ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: 2007-ին բրիտանական «100 մեծագույն սեքս-խորհրդանիշներ» թոք-շոուում ճանաչվել է բոլոր ժամանակների ամենացանկալի սեքս-խորհրդանիշը:

Ասում են' Ջոլիի բացառիկ արտաքին տվյալները պայմանավորված են նրանով, որ նրա երակներում հոսում է տարբեր ազգերի արյուն' սլավոնական, գերմանական, ֆրանկո-կանադական, իրաքյան: Տաղանդն էլ հաճախ կապում են ընտանիքի հետ: Անջելինա Ջոլին ծնվել է ամերիկացի հայտնի դերասան Ջոն Վոյտի ու ֆրանկո-կանադացի դերասանուհի Մարշելին Բերտրանի ընտանիքում: Զույգը, սակայն, բաժանվել է, երբ Անջելինան եղել է ընդամենը 1 տարեկան: Հենց այդ պահից էլ ավարտվել է երկու երեխաների' Անջելինայի և եղբոր դաստիարակությունը միայնակ ստանձնած մոր' Մարշելինի կարիերան:

11 տարեկանում Անջելինա Ջոլին սկսեց կինոդպրոց հաճախել: Այս տարիներին նրա ինքնագնահատականը սարսափելի տուժեց: Հիմնական պատճառը նրա արտաքին տեսքն էր' նիհարությունը, ատամներն ուղղելու համար դրված երկաթները, second hand (երկրորդ ձեռք) խանութներում հագուստ ընտրելու սովորությունը: Այս ամենը նրան ծիծաղելի էր դարձնում: Էլ չենք խոսում այն մասին, որ այդ տարիներին Ջոլին մազերը կարմիր էր ներկում, հագնում էր բացառապես սև զգեստներ ու, սեփական խոստովանությամբ, ատում էր իրեն:

Ինքնագնահատականի կորուստն իր հետ սարսափելի հետևանքներ բերեց: Ջոլին, ով մինչ այժմ էլ մանկուց պահպանված սովորությամբ լրացնում է դանակների իր կոլեկցիան, այդ տարիներին սկսեց պարբերաբար գործի դնել դրանք' մարմնին տարբեր վնասվածքներ հասցնելով: Հետագայում նա խոստովանեց. «Ես հավաքում էի դանակներ, ու միշտ ձեռքիս տակ դրանցից լինում էր: Ինքս ինձ վնասելն այդ ժամանակ կարևոր էր այնքանով, որ ցավն ստիպում էր ինձ կենդանի մարդ զգալ: Դա թերապիայի նշանակություն էր ստացել»:

Նա թմրանյութ էր օգտագործում, ծխում, ուզում էր թաղման արարողություններ կազմակերպող գրասենյակում աշխատել: Անգամ ավելորդ է նշել, որ փոքրիկ Անջելինան ընկերներ չուներ. «Բոլոր աղջիկները երազում էին բալետի պարուհի դառնալ, իսկ ես' վամպիր»:

Գուցե մեկուսացման այս պրոցեսն էր, որ հետագայում բերեց Ջոլիին այն ենթադրությանը, թե իր համար «ոչ» բառը գոյություն չունի: Նա առաջին անգամ կիրառեց իրեն ոչինչ չարգելելու այս մեթոդը ընտանիքում: Քնեց մոր սիրեկանի հետ: Ինչո՞ւ:

Հավանաբար համոզվելու համար, որ բոլոր տղամարդիկ ընդամենը ցանկասեր որձեր են, որոնց համար սրբություն գոյություն չունի: Հետո նա ներողություն խնդրեց մորից, ներվեց ու հասկացավ նաև, որ կանայք տղամարդկանցից հարյուր անգամ լավն են:

Հետո նրա անվան շուրջ սկսեց պտտվել մեկ ուրիշ' ավելի խոշոր սկանդալ, իբր ինքը խառնարյուն կապի մեջ է եղել եղբոր'Ջեյմս Հեյվենի հետ:

Այսպիսի մեղադրանքը պայմանավորված էր նրանով, որ Անջելինան ու Ջեյմսն այդ տարիներին չափազանց մտերիմ էին ու ամենուր գնում էին միասին: Նրանք, սակայն, շուտով հերքեցին տեղեկատվությունը:

Այստեղից մինչև առաջին լեյսբիական փորձը մեկ քայլ էր: Մինչ օրս էլ Ջոլին չի թաքցնում բիսեքսուալիստական հակումները: Առաջին սիրուհին դարձավ Ջենի Շիմիցուն: Կապը շարունակվեց 6 տարի, իսկ հետո… Ջոլին սիրահարվեց:

Ընտրյալը «Հաքերները» ֆիլմում նրա գործընկեր, դերասան Ջոնի Լի Միլերն էր, սակայն նա ընտրված էր ընդամենը 1 տարով:

Անջելինան այս հանգամանքը բացատրեց նրանով, որ իրենք երիտասարդ էին, անփորձ ու պատրաստ չէին ամուսնությանը:

Ջոլիի երկրորդ ամուսինը շատ էր տարբերվում հանգիստ բնավորության տեր Ջոն Լիից: Անջելինան նրա 5-րդ կինն էր և փոքր էր նրանից երկու տասնայակով տարով: Մի խոսքով' երկրորդ ամուսնու' Բիլի Բոբ Տորնտորնի հետ Ջոլին չէր ձանձրանում, համենայն դեպս, որոշ ժամանակ: Այս ամուսնությունը շարունակ մամուլի ուշադրության կենտրոնում էր:

Պատճառն այն էր, որ դեռ հարաբերությունների սկզբում զույգը սրվակներով արյուն փոխանակեց ու մեկը մյուսի անունը դաջեց իր մարմնին: Շուտով, չգիտես ինչու, Ջոլին սիրո պակաս զգաց ու որոշեց լրացնել այն երեխայի սիրով: Կամբոջոյում նա որդեգրեց իր առաջին երեխային: Տորնտորնը սկզբում կարծես դեմ չէր, սակայն շուտով պարզ դարձավ, որ երեխային հենց միայն ինքն է խնամելու, իսկ Ջոլին պատրաստվում է շաբաթներ անցկացնել նկարահանման հրապարակներում: Բազմաթիվ վեճերը բերեցին նրան, որ ամուսնությունից 3 տարի անց զույգը բաժանվեց, ու թե' Ջոլին, թե' Տորնտորնը ջնջեցին անվանական դաջվածքները:

Այս տարիներին Անջելինան ավելի լրջորեն սկսեց զբաղվել կարիերայով, փնտրեց նոր համապատասխան սցենարներ ու հասկացավ, որ ինքը շարունակ խաղում է, բայց ճանաչման դեռ չի հասել: Հենց այստեղ էլ հղացավ «Լարա Կրոֆտ. գերեզմանների կողոպտիչը» ֆիլմով անուն ձեռք բերելու միտումը: Ֆիլմում նա բոլոր հնարքները կատարեց ինքնուրույն' առանց կասկադյորի միջամտության, հատուկ ֆիլմի համար փողոցային մարտարվեստ յուրացրեց, բռնցքամարտ պարապեց, յոգայով զբաղվեց, ֆիլմն ստեղծող անձնակազմն անգամ հատուկ տիպի հրացաններ պատվիրեց' ձախլիկների համար, որ ձախլիկ Ջոլիին հեշտությամբ տրվի հրացանները լիցքավորելու ու կրակելու գործը: Ֆիլմը նկարահանվեց, աղմուկը պայթեց ու անցավ պատմության գիրկը: Հենց այստեղ էլ Ջոլին հասկացավ, որ համաշխարհային հռչակի համար Լարա Կրոֆտը լավագույն կերպարը չէր:

Իսկ անհրաժեշտ կերպարն իրեն սպասել չտվեց: «Միստր և միսիս Սմիթները» ֆիլմն իրոք ապահովեց Անջելինա Ջոլիի մշտական տեղը Հոլիվուդում: Այն դերասանուհուն դարձրեց Ջուլյա Ռոբերթսից ու Քեմերոն Դիասից հետո երրորդ' մեկ ֆիլմի համար ամենաշատ վճարված դերասանուհին, քանի որ միսիս Սմիթ կերպարի համար նա ստացավ 20 մլն դոլար:

Ճանաչման հետ նաև լուրջ սկնդալ պայթեց, որ վերաբերում էր ֆիլմի նկարահանումների ժամանակ Ջոլիի ու Բրեդ Փիթի մեջ իբրև թե եղած սեռական ակտին: Ամեն ինչ այդքան լուրջ չէր դիտվի, եթե Փիթն այդ ժամանակ ամուսնացած չլիներ: Անջելինա Ջոլիին միանգամից սկսեցին մեղադրել Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգին' Բրեդ Փիթին ու Ջենիֆեր Էնիսթոնին բաժանելու մեջ: Բայց նրա պես էպոտաժային կնոջը դրանով հունից չէիր հանի. նա հավանել էր բազմաթիվ կանաց սրտերի տիրակալ Փիթին ու սիրահարվել, երբ իմացել էր, որ վերջինս ուզում է շատ երեխաներ ունենալ: Մի խոսքով' Ջոլին տեսավ նրան ու մտածեց. «Վերցնում եմ, փաթաթեք»:

Ասում են' Փիթին նա վերցրեց անմոռանալի գիշեր պարգևելով, իսկ փաթաթեց իր որդեգիր զավակի հետ հոգեզմա զբոսանքների տանելով: Շատ չանցած' Անջելինա Ջոլին հրապարակավ հայտարարեց, որ երկվորյակի է սպասում Փիթից:

Շուտով Էնիսթոնի մասին բոլորը լռեցին, իսկ Հոլիվուդը գրկաբաց ընդունեց միս և միստր Սմիթներին:

Երկվորյակների ծնունդից հետո Ջոլին ու Փիթը թաքցնում էին նրանց լրատվամիջոցներից, ու ոչ մի լուսանկարիչ չէր կարողանում նկարել զույգին: Հետո ամուսիններն իրենք ռեկորդային գումարով մամուլին վաճառեցին երեխաների նկարները:

Պարզվեց, սակայն, որ Անջելինան իր հաշվարկներում փոքր-ինչ սխալվել էր: Բրեդ Փիթն իհարկե ուզում էր երեխաներ ունենալ, բայց տրամաբանության սահմաններում, իսկ Անջելինայի մոտ ծննդաբերությանը հաջորդում էր որդեգրումը, որդեգրմանը՝ ծննդաբերությունը և այսպես, ասես, անվերջ:

Սկսեցին վիճել, մամուլը' քննարկել այն հարցը, թե առաջինը ով է կողակցին դավաճանելու: Հիշելով այս օրերը' Բրեդ Փիթը մի անագամ պատմեց. «Կինս հիվանդացավ: Նա մշտապես նյարդայնանում էր խնդիրներից կարիերայում, անձնական կյանքում, երեխաների հետ: Նա նիհարեց 15 կգ, և 35 տարեկանում մոտ 40 կգ էր: Մշտապես լացում էր, գլխացավ ուներ, չէր քնում: Մեր հարաբերությունները եզրագծին հասան: Նրա գեղեցկությունն սկսեց ինչ-որ տեղ կորչել: Աչքերի տակ սև պարկեր հայտնվեցին, նա դադարեց իր խնամքով զբաղվել: Ես հույսս կորցրեցի ու մտածում էի, որ շուտով կբաժանվենք, իսկ հետո… որոշեցի գործել: Ախր ինձ է բաժին հասել աշխարհի ամենագեղեցիկ կինը, ես իրավունք ունեմ քնել նրա հետ ու գրկել նրա ուսերը… Չպետք է հանձնվեմ: Ես նրան պարուրեցի քնքուշ խոսքերով, ծաղիկներով, մարդկանց մոտ' խոսել միայն նրա մասին: Ու, չեք հավատա, նա ծաղկեց ու դարձավ ավելի գեղեցիկ, ավելի շատ սիրեց ինձ, քան առաջ: Ես անգամ չգիտեի, որ նա կարողանում է այդպես սիրել»:

Այսպիսով' Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգի համատեղ կյանքը չընդհատվեց:

Ջոլին այսօր ավելի մեծ թափով է աշխատում: Փորձում է իրեն ռեժիսորության մեջ: ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է: Մեծ բարեգործական ներդրումներ է կատարում. իր ունեցվածքի երրորդ մասը նա ծախսում է, մյուս երրորդ մասը բանկում է պահում, իսկ մյուսը' բարեգործության է տալիս. «Ես որոշել եմ, որ պիտի օգնեմ մարդկանց, սակայն իրականում նրանք ինձ ավելի շատ են օգնում, քան ես' իրենց: Նրանք ինձ դեպի լավն են փոխում: Ես դադարում եմ սեփական խնդիրներից կառչել»:

 

Ջոլին ամենաշատ դաջվածք ունեցող աստղերից է: Անջելինայի մարմնի վրա կա 13-ից ավել մեծ ու փոքր դաջվածք:

Նրա ձախ կոնքին պատկերված է մեծ սև խաչ: Ազդրին լատիներեն գրված է «Quod me nutrit me destruit», ինչը երկու ձևով է թարգմանվում '1. «Ինչ ինձ սնում է, այն էլ ինձ սպանում է», 2. «Այն, ինչն ինձ ուժ է տալիս, քայքայում է ինձ»: Ձախ դաստակին «Н» տառն է, որ, ինչպես ասում է դերասանուհին, եղբոր պատվին է: Մի շատ մեծ վագր է պատկերված նրա մեջքի ներքևում, ինչպես նաև՝ նախշեր ու վիշապ:

Նա ունի նաև մի դաջվածք' բուդդայական ամուլետ, որ այսպես է թագմանվում «Թող քո թշնամիները լքեն քեզ, եթե հարստանաս, թող հարստությունդ միշտ հետդ մնա, թող գեղեցկությունդ լինի Ապսարայի պես: Ուր էլ որ գնաս, թող շատերը հետևեն քեզ, ծառայեն ու պաշտպանեն»: Ջոլիի ձախ ուսին քարտեզագրված են այն վայրերը, որտեղ ծնվել նրա իր երեխաներից յուրաքանչյուրը:

Երբ ինչ-որ մեկը սիրում է քեզ, և երբ դու երջանկացնում ես ինչ-որ մեկին, հանկարծ սկսում ես քեզ զգալ ամենագեղեցիկն աշխարհում:

Մենք սիրում ենք մեկին ոչ թե, որովհետև նա իդեալ է, այլ որովհետև տեսնում ենք իդեալը որևէ ոչ իդեալական մեկի մեջ:

Ես ու Բրեդը չափազանց տարբեր ենք, բայց հիանալի լրացնում ենք իրար:

Մայրությունը շատ է փոխել ինձ. ես հասկացել եմ, որ իրավունք չունեմ ինքնախորտակմամբ զբաղվելու:

Մարդիկ միշտ էլ հազար ու մի հիմարություն են ասելու: Թող այդպես լինի: Ես վայելում եմ իմ կյանքը:

Ես միշտ պայքարել եմ ցածր ինքնագնահատականի դեմ: Կարծում եմ' բոլորի մոտ է այդպես: Բոլորս էլ շատ թերություններ ունենք:

Ես դաջվածքներ ունեմ, կաշվե զգեստներ եմ հագնում, բայց իմ մեջ մեկ այլ կողմ էլ կա, որ արտահայտում եմ իմ դերերով:

Որպեսզի որևէ բանի համար չզղջաս, ապրիր յուրաքանչյուր օրն այնպես, ասես այն վերջինն է:

Երբ սրտանց լավություն ես անում' պատասխան չակնկալելով, ինչ-որ մեկը գրում է այդ մասին ճակատագրերի գրքում և ուղարկում է քեզ այն երջանկությունը, որի մասին չես էլ երազել:

Լարա Առաքելյան

Դիտվել է 15433 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 620 անգամ
12.04.2024
Դիտվել է 257 անգամ
16.04.2024
Դիտվել է 186 անգամ
17.04.2024
Դիտվել է 134 անգամ
18.04.2024
Դիտվել է 67 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster