Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ի՞նչ է կնոջ մեջ փնտրում իսկական տղամարդը

13.10.2015

Եթե ձեզ մոտ դեռևս որոշ կասկածներ կան, ապա այս հրապարակման մեջ կգտնեք միանշանակ պատասխան այն հարցին, թե ի՞նչ են ցանկանում տղամարդիկ։

Փիլիսոփայության դոկտոր Քրիստիան Քարտերը, ով ուսումնասիրում է զույգերին ու ընտանիքներին, գտնում է, որ գտել է այն հարցի պատասխանը, թե ի՞նչ են հատկապես տղամարդիկ փորձում գտնել կանանց մեջ։

Հանրահայտ «Բռնել և պահել (տղամարդուն)» գրքի հեղինակը տարիներ շարունակ ուսունասիրել է մտերիմ մարդկանց հարաբերությունները և հասկացել, թե ինչու են որոշ հարաբերություններ զարգանում, իսկ մյուսներն ամնիջապես փակուղում հայտնվում։

Պատասխանը կապված է տարիքի հետ։ Մեծահասակները փնտրում են հարաբերություններ ողջ կյանքի համար և ընտրում են այնպիսի զուգընկերոջ, ում հետ ինչ-որ ընդհանուր բան ունեն։ Հասունությունը հենց այն է, ինչը, ինքնըստինքյան, տարբերակում է տարիքով տղամարդուն պատանուց։ Եթե ձեր կյանքի տղամարդուն ձեր մեջ դուր է գալիս այն, ինչը կնշենք ստորև, ապա դուք հանդիպում եք հասուն տղամարդու և ոչ թե պատանու հետ։

600x580

Համոզվեք, որ նրա մասին էլ կարելի է վստահորեն ասել հետևյալը․

Իսկական տղամարդը սիրում է լավատեսներին

Դատելով ամեն ինչից, հենց կանայք են սահմանում հարաբերություններում զգացմունքային կապի մակարդակը, և իսկական դղամարդիկ դրանից վատ չեն զգում։ Զգացմունքային հավասարակշռությունը և վստահությունը վկայում են անձի նկատմամբ բարձր հետաքրքրվածության մասին և ձեր զուգընկերոջը թույլ  տալիս համոզվել, որ դուք միասին եք ոչ միայն ֆիզիկական գրավչություն համար։ Անձնական զգացմունքներով կիսվերը նույնքան կարևոր է, որքան ձեր հումորի զգացմունքի դրսևորումը։

Տղամարդը սիրահարվում է զվարթ կնոջը, ով միշտ ժպտում է և կյանքով ուրախանում։ Հենց այդպիսի մարդու հետ է նա ցանկանում ընդհանուր անցյալ ունենալ։

Իսկական տղամարդը նախընտրում է անկախ կանանց

Իսկական տղամարդուն պետք է կին, ով ցանկացած իրավիճակում պահպանում է իր ինքնությունը, ում, ընդհանուր առմամբ, հարաբերությունները պետք չեն միայն, որպեսզի իրեն երջանիկ զգա (ով, սակայն, միշտ ուրախ կլինի նրանից համբույր ստանալ)։ Այս տիպի կանայք կարող են սեփական որոշումներ կայացնել, փայփայել սեփական երազանքներ և հասնել իրենց նպատակին։

Իսկական տղամարդն ըստ արժանվույն կգնահատի այդպիսի անկախ կնոջը, ով նրա աչքին շահեկանորեն կառանձնանա այն կանանցից, ովքեր ինքնուրույն ոչ մի բանի ունակ չեն և բացարձակ չեն կարող առանց տղամարդու երջանիկ լինել։

600x580

Իսկական տղամարդը կարիք ունի զգացմունքային հասուն կնոջ

Ընդ որում՝ հասունություն պետք է դրսևորվի երկուսի կողմից էլ։ Զգացմունքային զսպվածությունը լավացնում է հարաբերությունները։ Կյանքում զույգերի միջև լինում են տարաձայնություններ, և այդպիսի վեճերի ժամանակ վարքը շատ կարևոր է․ այն ցույց է տալիս հասունության մակարդակը կամ դրա բացակայությունը։

Իսկական տղամարդը մեծ կարևորություն չի տա կոպիտ վիրավորանքներին և անվայել դիտողություններին, սակայն անպայման կփորձի հասկանալ, թե ինչ է ձեր ուզածը։ Հասուն կինը կվարվի ճիշտ նույն կերպ․ նա տղամարդուն չի քննադատի կամ պախարակի, եթե նրա պատճառով խնդիրներ առաջանան։ Ներդաշնակ զույգերը գիտեն, թե ինչպես, անգամ ամենաթեժ վեճի ժամանակ, զսպեն իրենց զգացմունքները։

Իսկական տղամարդուն անհրաժեշտ է կին, ով նրան գրավում է ամեն ինչով

Հասկանալի է, որ ֆիզիկական գրավչությունը ցանկացած հարաբերություններում կարևոր բաղադրիչ է։ Սակայն իրական, ամուր գրավչությունը իր մեջ ներառում է ավելին։

Հասուն տղամարդը փնտրում է հենց գրավիչ անձնավորության։ Նա գիտե, որ գեղեեցկությունը ժամանակի հետ կխամրի, իսկ, ահա, հրաշալի անհատականությունը տարիների ընթացքում ավելի կկատարելագործվի։

Փնտրում եք հասուն տղամարդո՞ւ։ Եղեք ինքնուրույն, զարգացեք բոլոր առումներով և մի մքռացեք մշտական ինքնատիրապետման մասին։ Աշխատեք ինքներդ ձեզ վրա և սովորեք երջանիկ լինել անգամ տղամարդու բացակայության պարագայում։ Իսկ երբ պահը գա, պատրաստ եղեք նրան ընդունելու այնպիսին, ինչպիսին կա, և կառուցելու նրա հետ ապագան։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 20251 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7146 անգամ
22.04.2026
Դիտվել է 6068 անգամ
20.04.2026
Դիտվել է 1627 անգամ
24.04.2026
Դիտվել է 106 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster