Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

SMS-ներ, որոնք սպանում են սերը

28.09.2015

Դուք կարծում եք, որ պարզապես սե՞ր կխոստովանեք: Իսկ սերն այդ ընթացքում մահանում է տանջանքների մեջ` ավարտվելով հեռախոսի էկրանին հայտնված երկու կարճ տողով:

Նախկինում սերը որտե՞ղ էր: Նրա թարթիչների ծայրերին, նրա մատների վրա: Այն հայացքի, հոգոցների, հպումների մեջ էր: Սերը պատահական հպումով հոսում էր քեզանից դեպի նա և նրանից դեպի քեզ, իսկ հետո խտանում արտասանված պարզ խոսքերի մեջ:

Այսօր մենք սիրում ենք SMS-ներով, և սերը շրջում է հեռախոսից հեռախոս` ճանապարհին կորցնելով կախարդանքը, ուժը, բաղադրությունը և իմաստը: Բացի այդ` կանայք դրանք սիրում են, իսկ տղամարդիկ` ոչ:

Ամեն ինչ կատարվում է գրեթե այսպես.

600x580

Կինն արթնանում է. Աստված իմ, այդեն առավոտ է, իսկ ես նրան դեռ չեմ գրել, թե որքան եմ սիրում: Շտապ, շտապ, շտապ` ինչ-որ հոգեթովիչ բան, այլապես ամեն ինչ կփշրվի:

Եվ ահա թռչում է ինչ-որ վարդագույն և հյութեղ արտահայտությունը. «փիսիկ, արթնացել եմ քո մասին երազելով, որտե՞ղ ես»: Երկու, երեք րոպե՝ պատասխան չկա:

Կինն արդեն մի փոքր զղջում է, որ այդպիսի թեթևամիտ հաղորդագրություն է ուղարկել մի մարդու, որը տվյալ պահին խորհրդակցության է: Եվ մեծ է ցանկությունը, որ նա շտապ ինչ-որ բան պատասխանի և հարթի այդ հիմար քայլը: Սակայն նա չի պատասխանում:

Այստեղ հիմար իրավիճակի գիտակցումը խորանում է առավել մեծ արագությամբ. նա արդեն զղջում է ուղարկած երկու SMS-ների համար և փորձում է այնպիսի գործառույթ գտնել, որով կարող է տեղեկատվական տարածությունից ջնջել սիրային բարբաջանքը, սակայն պատասխան չկա ու չկա, և հասունանում է պայթյունավտանգ իրավիճակ:

«Դու ի՞նչ է, սիրուհուդ մո՞տ ես: Դժվա՞ր է պատասխանելը»: Լռություն:
«Այսօր չգաս»: Լռություն:
«Իրերդ կվեցնես երկրորդ հարկի Վարդանենց տանից»: Լռություն:
«Ես հարբած եմ, ինձ վատ եմ զգում, տար ինձ այստեղից»:
Եվ վերջապես գալիս է պատասխանը. «OK»:

600x580

Այնպես որ՝ սիրելի լեդիներ.

Առաջին. Տղամարդիկ շատ չեն սիրում SMS-ներ գրել, հատկապես՝ սիրո թեմաներով:

Երկրորդ. Տղամարդիկ ատում են SMS-ներ կարդալը, հատկապես՝ սիրո մասին:

Երրորդ. Որքան շատ SMS-ներ եք նրան ուղարկում, այդքան բարձր է նրա նյարդայնության աստիճանը, քանի որ նա այդ պահին աշխատավայրում է, իրոք զբաղված է կարևոր գործերով, և ոչ թեայլ ընկերուհու մասին խոհերով, իսկ դուք փորձում եք նրան ցույց տալ, որ պատրաստ եք գայթակղել ու ցանցը գցել անգամ բջջային հեռախոսով:

Չորրորդ. Գրեթե ցանկացած սիրային SMS շարժման, հայացքի, ձայնի և շնչի բացակայությամբ բավականին խեղճ է նայվում:

Հինգերերդ. Եթե ձեր մոտ անդիմադրելի ցանկություն է առաջացել նրան գրել կրքի, սիրո, կարոտի, ցանկության և այլ դատարկաբանության մասին, ապա խիղճ ունեցեք և օրվա ընթացքում ընդամենը մեկ նման SMS ուղարկեք:

Այո, այն հաշվվում է: Քանի որ նա արդեն տագնապում է և տհաճորեն ծանրաբեռնվել այն մտքից, թե ձեզ ի՞նչ պատասխանի, որպեսզի թե չնեղացնի, թե կանխի հետագա փորձերը: Նա, իհարկե, դժվար թե ինչ-որ արժանի բան կհորինի, այնպես որ արագ պատասխան մի սպասեք:

Ընդհանրապես, փորձեք վերադառնալ նախապատմական ժամանակները և սիրո մասին խոսել պարզ, մարդկային եղանակով: Օրինակ, նույն այդ հեռախոսով…

 LADYNEWS.am

Դիտվել է 11798 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 718 անգամ
15.05.2024
Դիտվել է 215 անգամ
17.05.2024
Դիտվել է 169 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster