Իզաբել Ժեֆրուան, ով ավելի հայտնի է ZAZ կեղծանվամբ, համարվում է Եվրոպայի ներկայիս պատմության ամենավառ կատարողներից մեկը: Այս տաղանդավոր ֆրանսուհու անձնական հավաքածուում կան բազմաթիվ ամենատարբեր տիտղոսներ ու մրցանակներ: Այսօր նա գտնվում է հաջողության գագաթնակետին:
Սակայն դա նշանակո՞ւմ է արդյոք, որ առաջիկայում Իզաբելը պետք է միայն հանգիստ վայելի իր դափնիները: Իհարկե ոչ: Չէ՞ որ երաժշտությունը եղել և մնում է նրա գլխավոր կիրքը: Իսկ դա նշանակում է, որ նոր վառ հիթերի թողարկումը սարերի հետևում չէ:
Մանկությունն ու ընտանիքը
Եվրոպական բեմի ապագա աստղը լույս աշխարհ է եկել Ֆրանսիական Տուր փոքրիկ քաղաքում 1980 թվականի աշնանը: Նրա մայրը սովորական դպրոցի ուսուցչուհի էր, իսկ հայրը Électricite de France ընկերության ծառայող էր: Բացի այդ երգչուհին ունի եղբայր և քույր:
Ամենավաղ տարիքից երաժշտությամբ տարվածությունը Իզաբելի գլխավոր կիրքն էր: Հինգ տարեկանից նա հաճախել է երժշտական դպրոց, որտեղ ծանոթացել է դաշնամուրի, ջութակի, կիթառի կատարողական առանձնահատկություններին, ինչպես նաև՝ երգեցողության նրբություններին: Այս հաստատությունում հետագա ուսումնառությունն ընդհատվում է 1989 թվականին՝ ծնողների բաժանման հետևանքով:
Դրանից միառժամանակ անց ապագա երգչուհին մոր հետ տեղափոխվում է Բորդո, որտեղ կիկին սկսում է երգեցությամբ զբաղվել: Այդ ընթացքում աղջիկն արհեստավարժ մարզիչի մոտ լրջորեն զբաղվում է նաև կուն-ֆույով:
Այսուհանդերձ, ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում ապագա երգչուհու կյանքում: Դեռահաս տարիքում նրա մոտ սովորելու հետ կապցած խնդիրներ են առաջանում, որի արդյունքում շուտով նրան երկրորդ տարին թողնում են նույն դասարանում: Սակայն նույն առարկաները մի քանի անգամ սերտել ZAZ-ը չէր էլ պատրաստվում: Տասնհինգ տարեկանում թողնելով դպրոցը Իզաբել Ժեֆրուան հեռանում է մայրական տնից և տեղափովում ապրելու մեծ քրոջ մոտ:
Իրադարձությունների նման զարգացումը լիովին բավարարում էր ZAZ-ին, և որոշ ժամանակ անց նա, այդպես էլ ավարտական վկայական չստանալով, աշխատանքի է ընդունվում տեղի ռեստորաններից մեկում: Այստեղ նա փող է վաստակում ափսեներ լվանալով և մատուցողուհի աշխատելով, սակայն շուտով նրա կյանքում կտրուկ շրջադարձ է տեղի ունենում: Փրկության է գալիս երաժշտության նկատմամբ երբեմնի սերը:
2000 թվականին աղջիկը Բորդո քաղաքի տարածքային խորհրդից կրթաթոշակ է ստանում և ընդունվում Տեղեկատվության և երաժշտական գործունեության կենտրոն, որտեղ և շարունակում է հղկել իր տաղանդը:
ZAZ. վաղ շրջանը
Դեռևս կենտրոնում ուսանելու տարիներին երգչուհին սկսում է ելույթներ ունենալ Fifty Fingers բլյուզ համույթի հետ: Դրանից հետո ֆրանսուհի երգչուհին սկսում է բեմերում հայտնվել տարբեր խմբերի հետ:
Համեմատաբար երկարատև եղավ համագործակցությունը «Izar-Adatz» նախագծի հետ, որը ներառում էր չորս երգչուհի և տասներկու երաժիշտ: Այս նախագծի հետ աղջիկը հյուրախաղերի է մեկնում Իսպանիա, Պորտուգալիա, Բասկերի երկիր: Այդ շրջանում նա առաջին անգամ սկսում է օգտագործել ZAZ բեմական կեղծանունը, որը, նրա խոսքերով, նշանակում է իր երաժշտության բազմանկյուն լինելը, որտեղ խառնվում են բոլոր շերտերը՝ A-ից մինչև Z և Z-ից մինչև A: Լատինական «Z» տառով ստորագրությունը հայտնվում է նաև Don Diego խմբի հետ կնքած պայմանագրի վրա, որտեղ ֆրանսուհին հանդես էր գալիս փոխարինելով նրանց մշտական մեներգչուհուն:
Միայն 2006 թվականին է ZAZ-ը վերադառնում Ֆրանսիյա: Այդ շրջանում նա հանդես է գալիս բարերում և ակումբներում, ինչպես նաև երգում փողոցներում: Իր իսկ խոսքերով՝ մի օր նրան և այն ժամանակվա կոլեկտիվին հաջողվել է մեկ ժանում աշխատել 450 եվրո, թեև սովորական երգիչները ժամում վաստակում են 30 եվրո:
Հետագա մի քանի տարիներին ZAZ-ը ելույթներ է ունենում մի քանի տարբեր խմբերի ու անհատ կատարողների հետ: Առավել հայտնի դարձան նրա՝ ռեպերներ Le 4P-ի և Miliaouech-ի հետ կատարած ձայանգրությունները: Այդ նույն ժամանակահատվածում երգչուհին մեկնեւմ է իր առաջին հյուրախաղերին, որը ներառում էր Ճապոնիան, Ռուսաստանը, Եգիպտոսը և այլ էկզոտիկ երկրներ (ֆրանսիացիների տեսանկյունից):
2009 թվականին Իզաբել Ժեֆրուան դառնում է երիտասարդ կատարողների «Le Tremplin Generation France Bleu» հեղինակավոր մրցույթի հաղթող: Այդ շրջանում նրա մասին խոսում են որպես Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ ամենավառ երգիչներից մեկի: Բոլորը ապասում էին ZAZ-ի ալբոմի թողարկվելուն, սակայն սկավառակը հայտնվեց դրանից միայն 14 ամիս անց:
ZAZ-ի հաջողություն ու փառքը
2010 թվականի մայիսին լույս ընծայվեց երգչուհու անդրանիկ ալբոմը, որը ստացավ բազմանշանակ «ZAZ» անվանումը: Սկավառակը մեծ հաջողության հասավ, և շատ շուտով ողջ Ֆրանսիան խոսում էր երիտասարդ կատարողի մասին, որին, ինչպես պարզվեց , բոլորը հասցրել էին մոռանալ: «Je veux» կոմպոզիցիան անչափ հանրահայտ դարձավ Ֆրանսիայում, Բելգիայում, կանադայում և մի շարք այլ ֆրանսալեզու երկրներում:
«Ծիծաղաշարժ հրեշտակի» անդրանիկ ալբոմը մասնակի հեղինակային էր. դրա 11 երգերից մեկը հեղինակել ամբողջությամբ, ևս 5-ը գրել է այլ երաժիշտների հետ համատեղ:
Հաջողության ալիքի վրա երգչուհին ուղևորվում է երկար սպսված հյուրախաղերի, որոնք կայացան Ֆրանցիայի քաղաքներում, ապա սահուն տեղափոխվեցին արտերկրներ: Այդ շրջանում ZAZ-ն իր երկրի սահմաններից դուրս տվեց շուրջ քառասուն համերգ: Մի շարք համերգներ տեղի ունեցան Եվրոպայի ֆրանսախոս երկրներում, ինչպես նաև Կանադայում, Ավստրիայում և Գերմանիայում:
Ընդհանուր առմամբ անդրանիկ ալբոմը վաճառվեց 400 000 տպաքանակով: Բացի այդ՝ սկավառակը երգչուհուն բերեց Ֆրանսիայի լավագույն արտիստուհի տիտղոսը՝ միանգամից երկու խոշորագույն հրատարակությունների վարկածով, ինչպես նաև European Border Breaker Awards և Երաժշտության հաղթանակները մրցանակները, շատ այլ պարգևներ:
ZAZ-ն այսօր
2011-ին և 2012-ին Իզաբել Ժեֆրուան մասնակցեց մի շարք բարեգործական համերգների: Առավել մեծածավալը եղան նրա ելույթները ի սատարումն «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթրի տուժածների: Նշված ելույթների շատ երգեր հետագայում հայտնվեցին նրա երկրորդ՝ «Recto Verso», ալբոմում, որը թողարկվեց 2013 թվականի մայիսին: Այս ալբոմը ևս ջերմ ընդունելություն գտավ Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում:
Այսօր երգուհու ծրագրերում նոր նախագծեր ու շուրջերտերկրյա շրջագայությններ են:
-Դեռահասության տարիքին հատուկ է մի փոքր ընդվզումը: Եվ երաժշտությունն ինձ փրկեց․ ինձ հաջողվեց դեպի երգն ուղղել ողջ այն էներգիան, որը ես դժվարությամբ էի վերահսկում: Եվ դա ինձ համար օգտակար եղավ:
- Միակ բանն, ինչ ինձ անհրաժեշտ է այն է, որ իմ երգերը հասնում են շատերին: Դա ինձ ապշեցնում է:
- Ես միշտ պատրաստ եմ նոր փորձությունների: Երբ ինձ առաջարկում են ինչ-որ խենթ բան, ես դրանից կառչում եմ երկու ձեռքով:
- Այն ամենն ինչ ակսվել է, վաղ թե ուշ ավարտվելու է: Իսկ այն, ինչ կգա ապագայում, էլ ավելի հրաշալի կլինի: Պետք է կարողանալ վերագնահատել և չկառչել ինչ-որ մի բանից:
-Նա ով ձգտում է լցնել իր գրպանները, փորձում է դրանով լրացնել իր զգացմունքների անբավարարվածությունը:
-Կարծում եմ , որ մենք կվերադառնանք «հին» արժեքներին, հավասարակշռությունը կվերականգնվի: Եթե դու ծայրահեղության գիրկն ես ընկնում, ապա հավասարակշռությունը վերականգնվում է բնական ճանապարհով: Ինձ թվում է, որ այս ողջ «խառնաշփոթը» սկսել է մի փոքր հոգնեցնել մարդկանց:
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է: