iPad mini-ն դեռեւս գաղտնի են պահում
06.04.2012
DaringFireball-ի թղթակից Ջոն Գրուբերին, շրջանցելով Apple ընկերության պլանները, հայտնել է, որ ընկերությունում ունեցած իր հավաստի աղբյուրը հաստատել է վերջերս շրջանառվող լուրը, թե Apple-ի լաբորատորիաներում արդեն կա iPad-ի փոքր տարբերակը: Դրա երկարությունն ընդամենը 7,85 դյույմ է:
Այս մասին վաղուց էին խոսում, սակայն պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա: Անհայտ հայտնությունը պայմանական անվանում են iPad mini:
Ջոն Գրուբերը ճշտել, ապա հայտնել է նաև, որ նոր iPad-ը ոչ մի ֆունկցիայով չի տարբերվում հնից, միայն թե չափսերով ավելի փոքր է ու հարմար:
iPad mini-ի մասին այլ տվյալներ դեռեւս չկան: Բայց ակնհայտ է այն հետաքրքրությունը, որն արդեն իսկ առկա է շուկայում: Դիտվել է 3397 անգամ
|