Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Դիմադրողականությունը նվազեցնող 5 սովորություն

10.07.2015

Եթե դուք տարին 2-3 անգամ հիվանդանում եք մրսածությունից, ապա նշանակում է, որ ձեր իմունային համակարգը վտանգված է: Ուրեմն՝ ձեր օրգանիզմը թուլացել է ամենատարբեր գործոնների ազդեցությունից և ունակ չէ ինքուրույն պայքարել բակտերիաների ու վիրուսների դեմ: Եկեք փորձենք շտկել իրավիճակը և հասկանալ, թե ինչն է հատկապես թուլացնում դիմադրողականությունը:

 

Մարդու մարմինը հանճարեղ մեխանիզմ է, որն ունակ է կազմակերպել և վերահսկել կենսաապահովման իր բոլոր համակարգերի արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև պայքարել ամենատարբեր հիվանդությունների դեմ: Ցավոք սրտի, մեր օրերում մարդիկ դադարել են վստահել իրենց մարմնին, այդ իսկ պատճառով ձեռնարկում են առանձնահատուկ միջոցառումեր՝ փորձելով դեղամիջոցների օգնությամբ իրենց պաշտպանել  հարձակողական շրջակա միջավայրի ազդեցությունից:

Ոչ մի վատ բան չկա նրանում, որ դուք փորձում եք դեղերի օգնությամբ կնխարգելել հիվանդության զարգացումը: Այդուհանդերձ, գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարբերական կանխարգելիչ միջոցառումները ոչ թե կոփում, այլ, ընդհակառակը, թուլացնում են իմունային համակարգը:

Ներկայացնում ենք մարդկանց մեծամասնության 5 առօրյա սովորություն, որոնք առաջին հայացքից թվում են բոլորովին անվնաս, սակայն, իրականում թուլացնում են մարդկանց դիմադրողականությունը:

1. Վատ տրամադրություն

600x580

Դժվար է հավատալ, սակայն իմունային համակարգի արդյունավետ աշխատանքը մեծապես կախված է մարդու տրամադրությունից: Գիտնականները վաղուց հայտարարել են, որ ֆիզիկական և հոգեկան առողջությունները սերտորեն կապված են միմյանց հետ: Վատատեսները մի քանի անգամ ավելի շատ են հիվանդանում, քան լավատեսները: Դա բացատրվում է նրանով, որ բացասական մտքերը և սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը վատատեսի օրգանիզմն ավելի խոցելի է դարձնում տարբեր հիվանդությունների ու սթրեսային իրավիճակների նկատմամբ:

Եթե ձեզ հաճախ է պատում մռայլ տրամատրությունը կամ դեպրեսիան, ապա հոգ տարեք առողջության մասին և աշխատեք ամեն ինչ անել, որպեսզի բաձրացնեք ձեր տրամադրությունը: Դարձեք լավատես: Դա կօգնի լավացնել սեփական կայնքի որակը, ինպես նաև՝ ձեր ֆիզիկական և հոգեկան վիճակը:

2. Չափից ավելի դեղամիջոցի օգտագործում

600x580

Դեղամիջոցների ընդունումն ունի իր դրական ու բացասական կողմերը: Առավելությունն այն է, որ դեղերն օգնում են արագ հաղթահարել հիվանդությունները: Թերությունների թվում կարելի է նշել այն, որ նվազագույնը 3 դեղամիջոցից 1-ը ունենում է հարակից ազդեցություն: Որոշ դեղամիջոցներ, իրոք, կարող են խթանել իմունային համակարգը, օրգանիզմին օգնելով պայքարել ամենատարբեր վիրուսների և հիվանդաբեր բակտերիաների դեմ: Սակայն չպետք է մոռանալ նաև այն մասին, որ երկարաժամկետ դեղային բուժումը և հակաբիոտինկերով չափից դուրս տարվելը կարող է էապես թուլացնել ձեր դիմադրողականությունը:

Իհարկե, եթե հիվանդացել եք, պետք է հետևեք բժշկի բոլոր խորհուրդներին: Սակայն չափից շատ մի գնեք առանց դեղատոմսերի դեղամիջոցներ, հատկապես՝ հակաբիոտիկներ՝ զբաղվելով ինքնագուրծունեությամբ: Այդպիսով դուք միայն կվնասեք ձեր օրգանիզմին: Կարևոր է հասկանալ, որ հակաբիոտիկներն ընտողաբար չէ, որ ազդում են՝ սպանելով թե վնասակար, թե օկտակար բակտերիաները: Հենց այդ պատճառով է, որ հակաբիոտիկներով բուժումից հետո երկար ժամանակ է անցնում դիմադրողականությունը վերականգնելու համար:

3. Գոլ ջուր

600x580

Կոկորդի կամ մարսողական քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, բժշկի խորհրդով, խմում են միայն գոլ ջուր: Թվում է, թե ամեն ինչ ճիշտ է: Սակայն այդ սովորությունը բոլորովին էլ չի նպաստում դիմադրողականության բարձրացմանը և կարող է էապես բարդացնել ձեր կյանքը: Մի քանի ամիս շարունակ միայն գոլ ջրի օգտագործումը ձեր մարմինը կդարձնի չափից ավելի զգայուն ցածր ջերմաստիճանների նկատմամբ, և ձեր իմունային համակարգը պարզապես կկորցնի ցրտին դիմադրելու կարողությունը, որն անխուսափելիորեն հաճախակի կհանգեցնի մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների: Ամեն անգամ, սառը ջուր խմելուց հրաժարվելիս, դուք պետք է հիշեք, որ տաքությունը մարմինը դարձնում է թույլ և ցուրտ եղանակային պայմաններին դիմանալուն անկարող: Ավելի լավ է ձեզ սովորեցնեք ցրտին և ոչ թե փախնեք դրանից, օրինակ, զբաղվեք ջրային կոփումով:

4. Անձնական հիգիենայի պահպանում

 600x580

Չնայծ մենք փորձում ենք երեխաներին դեռ մանկուց սովորեցնել, թե որքան հաճախ է պետք ձեռքերը օճառով լվանալ, շատ մեծահասակներ չեն հետևում անձնական հիգիենայի պահպանմանը: Ժամանակն է հասկանալու, որ կեղտոտ ձեռքերը ցանակացած պահի կարող են առողջ մարդուն ինֆեկցիոն հիվանդանոցի հաճախորդ դարձնել: Հիշեք, ձեռքերի պարբերական լվանալը (առնվազն օրը 5 անգամ) իմունային համակարգի ամրացման արդյունավետ միջոցներից մեկն է:

5. Տաք միջավայրում քնելը

600x580

Շատ արհեստավարժ իմունոլոգներ դիմադրողականության բարձրացման համար խորհուրդ են տալիս քնել սառը սենյակում: Սակայն, եթե դուք սովորել եք տաք ննջարանին և վախենում եք մրսելուց, ապա պարզապես քնելուց առաջ լավ օդափոխեք սենյակը:

Պատրաստեց` Անուշ Ավանյանը

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14357 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 434 անգամ
20.10.2026
Դիտվել է 396 անգամ
22.10.2026
Դիտվել է 293 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster