Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

ԱՄՆ հավաքականը՝ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող

06.07.2015

Հունիսի 6-ից հուլիսի 5-ը Կանադայում անցկացվեց կանանց ֆուտբոլի աշխարհի 7-րդ առաջնությունը։ Եզրափակչում ԱՄՆ-ի ֆուտբոլիստուհիները հաղթեցին ճապոնուհիներին և երրորդ անգամ նվաճեցին այդ բաղձալի տիտղոսը։

Խմբային փուլում անթերի խաղացին ճապոնուհիները և բրազիլուհիները։ Նրանք երեք խաղում տանելով երեք հաղթանակ՝ վստահորեն անցան հաջորդ փուլ։ Ամենահետաքրքիր պայքարը ստացվեց առաջին խմբում, որտեղ մինչև վերջին րոպեն պայքար էին մղում Կանադայի, Հոլանդիայի, Չինաստանի և Նոր Զելանդիայի ֆուտբոլիստուհիները։ Արդյունքում խմբից հաջորդ փուլ դուրս եկան կանադուհիները և չինուհիները։

600x580

Եղան նաև շատ գոլառատ խաղեր՝ Գերմանիա-Կոտ դ՝Իվուար՝ 10-0, Շվեցարիա-Էկվադոր՝ 10-1։ 

1/8 եզրափակչի գլխավոր անակնկալը Բրազիլիայի հավաքականի պարտությունն էր։ Ամբողջ խաղի ընթացքում տիրելով նախաձեռնությանը՝ նրանք մեկ հակագրոհ բաց թողեցին և արդյունքում 0-1 հաշվով ճանապարհը զիջեցին ավստալուհիներին։

Վստահ հաղթանակներ տարան Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները՝ համապատասխանաբար Շվեդիայի և Հարավային Կորեայի աղջիկների նկատմամբ։ Նրանք կազմեցին ¼ եզրափակչի ամենահետաքրքիր զույգը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, և գործը հասավ 11-մետրանոցներին։ Ֆրանսուհիների նյարդերը տեղի տվեցին և Գերմանիայի ընտրանին անցավ առաջ։

600x580

Առաջնության բացահայտում դարձան անգլուհիները։ Հասնելով ¼ եզրափակիչ, նրանք պայքարից դուրս թողեցին կանադուհիներին և պատմության մեջ առաջին անգամ   հասան կիսաեզրափակիչ։ Այնտեղ նրանց մրցակիցն էին աշխարհի գործող չեմպիոնուհիները՝ Ճապոնիայի հավաքականը։ Համառ պայքարում անգլուհիները պարտվեցին 1-2 հաշվով։ Մյուս կիսեզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Գերմանիայի թիմի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։

600x580

Երրորդ տեղի համար խաղում անգլուհիները հաղթեցին գերմանուհիներին և նվաճեցին բրոնզե մեդալները։

Եզրափակիչը, որը 2011 թվականի համեմատ նույնն էր, անցավ ԱՄՆ-ի հավաքականի բացարձակ առավելությամբ։ Առաջին խաղակեսից հետո հաշիվն արդեն 4-1 էր՝ հօգուտ ամերիկուհիների։ Արդյունքում նրանք 5-2 հաշվով հաղթեցին և յուրահատուկ ռևանշի հասան։

Նորայր Զորյան

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

Դիտվել է 11306 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1203 անգամ
06.05.2026
Դիտվել է 459 անգամ
07.05.2026
Դիտվել է 406 անգամ
08.05.2026
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster