|
Սեքս՝ վրեժխնդրության համար
17.06.2015
Հետաքրքրական հետազոտություն են անցկացրել Միսուրիի համալսարանի գիտնականները։ Նրանք պարզել են, որ իրենց զուգընկերոջից բաժանված ուսանողների և ուսանողուհիների 35% վրեժխնդրությունից ելնելով զբաղվել է սեքսով, ընդ որում՝ 25% դա արել է բաժանումից հետո առաջին իսկ ամսվա ընթացքում։
Իրո՞ք վրեժ լուծելու համար սեքսը կարող է լավագույն դեղամիջոցը լինել կոտրված սրտի համար։
Դա փորձել են պարզել հիշյալ համալսարանի հոգեբան Լին Կուպերը և նրա օգնական Լին Բարբերը։ Հետազոտությանը մասնակցել է երկու սեռերի 170 ուսանող, ովքեր իրենց զուգընկերներից բաժանվել էին վերջին ութ ամսվա ընթացքում։ Մասնակիցները լրացնում էին շաբաթական հաշվետվություններ իրենց զգացմունքների և սեքսուալ ակտիվության մասին, ինչպես նաև՝ այս կամ այն գործողության դդրդապատճառը։
Պարզվել է, որ բաժանումից հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում «լքվածների» մեկ երրորդը զբաղվել է սեսքով այլ զուգընկերոջ հետ։ Ընդհանուր թվի 35% նշել է, որ դա արել է նրա համար, որպեսզի մոռացության տա նախկինին, 25% հայտարարել է, որ այլ մարդու հետ սեքսով զբաղվել է նախկինից վրեժ լուծելու նպատակով։
Հետազոտության արդյունքները միանշանակ վկայում են, որ լքվածները վրեժխնդրությունից ելնելով սեքսով զբաղվելու ավելի մեծ պահանջ ունեն, քան նրանք, ովքեր իրենք են ընդհատել հարաբերությունները։ Հետազոտողների խոսքերով՝ առաջիններն ապրել են չարացվածություն ու անհանգստություն և այդ պատճառով խնդրից ազատվելու կամ վրեժի համար ընտրել են սեքսը։ Պարզվել է նաև, որ այլ զուգընկերոջ հետ սեքսի միջոցով խնդիրը լուծելու հակվածությունն ավելի ուժգին է նրանց մոտ, ում հարաբերությունները համեմատաբար երկար են եղել կամ որոշակի պարտականաություններ են կրել։

Հետազոտությունը վկայել է նաև, որ լքվածներն ավելի, քան նախաձեռնողները սեռական հարաբերությունների մեջ են մտել անծանոթների հետ, ընդ որում՝ ավելի մեծ թվով զուգընկերների հետ, քան սեփական նախաձեռնությամբ բաժանվածները։
Հատկանշական է, որ որքան շատ ժամանակ է անցնում բաժանումից, այդքան վրեժխնդրությունից ելնելով սեքսով զբաղվելու ցանկությունը նվազում է։ Բաժանումից հինգ ամիս անց լքվածները դադարում են վրեժխնդրությունից սեքսով զբաղվել, իսկ շուրջ կես տարուց ձեռնպահ են մնում պատահական հարաբերությունները որպես բուժող միջոց օգտագործելուց։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11511 անգամ
Читать на русском
|