Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Բուժում ծաղիկներով

11.06.2015

Դեն նետելով չորացած ծաղկեփունջը՝ դրա հետ միասին մենք «նետում ենք» նաև մեր անպետք խնդիրները:

Ծաղիկները ներդաշնակ են դարձնում մեր կյանքը և փոքր ու մեծ սթրեսները հաղթահարելու համար էներգիա են հաղորդւմ: Այդպես են կարծում ֆլորոթերապևտները՝ ժամանակակից ֆիտոթերապիայի ուղղության ներկայացուցիչները:

Կանաչով պատելով ձեր տունը, հողամասը, հոգ տանելով այն մասին, որ ծաղկամանի մեջ միշտ  թարմ ծաղիկներ լինեն՝ դուք առաջնորդվում եք բնությանը մոտ լինելու բնական ցանկությամբ: Ծաղիկներով և այլ բույսերով բուժումը հրաշալի և, թերևս,   ֆիզիկապես և հոգեպես ավելի մաքուր լինելու ամենագեղեցիկ միջոցն է:

600x580

Առաջին անգամ «ֆլորոթերապիա» տերմինը օգտագործել է անգլիացի բժիշկ Էդուարդ Բախը: Նա կարծում էր, որ ծաղիկներն աճելու ընթացքում մարտկոցների նման հավաքում են էներգիա: Իսկ քաղելուց հետո դրանք սկսում են այդ էներգիան տալ շրջապատին՝ կարգավորելով մարդու շուրջ էներգետիկ միջավայրը: Բացի այդ բազմիցս ապացուցվել է, որ բույսերի բույրը դրական ազդեցություն է ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա ու պահպանում օրգանիզմի ուժերը: Աճեցվող բույսերի վիճակից կարելի է գաղափար կազմել ընտանիքի անդամների զգացմունքային խորապատպատկերի, ֆիզիկական և հոգևոր առողջության մասին:

Երիցուկի և  խորդենու անուշահոտ բույրը հանգստացնում են և նպաստում են առողջ քուն ունենալուն:.

Անանուխի հոտը հանում է հոգնածությունը և արյունատար անոթների լայնացման ազդեցություն ունի:

Խնկունը օգնում է շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց:

Շատ հոգեբանական փորձարկումներ ապացուցել են, որ անգամ ծաղիկների տարբեր գույները տարբեր ազդեցություն են թողնում մարդկանց վրա:

Դեղինը մենք ընդունում ենք որպես արևի, նոր օրվա, ապագայի գույն: Դա սպասման, երջանկության, ջերմության, հարմարավետության գույնն է: Դեղին գույնը խորհուրդ է տրվում վարակիչ հիվանդությունների դեպքում:

Կարմիրն ասոցացվում է արյան, որսորդի բնածին բնազդի հետ, խթանում է նյարդային և հորմոնալ ակտիվությունը, առաջնորդության, հաղթանակի ձգտումը: Կարմիր գույնի բույսերը խորհուրդ են տրվում ներքին օրգանների հիվանդությունների դեպքում, իսկ խոհանոցում ոչ մեծ կարմիր ծաղիկների փունջը կբարձրացնի ախորժակը:

600x580

Կանաչ գույնը առաջացնում է այնպիսի հատկություններ, ինչպես նպատակսլացությունը և համառությունը: Կանաչ, լայն տերևներով բույսերը կօգնեն ձեզ մտածել տրամաբանված և ճիշտ վերլուծել իրադարձությունները:

Կապույտ գույնը գիշերա խորհրդանիշն է և առաջացնում է հանգստության, հանդարտության ու հանգստի տրամադրություն: Ծաղիկների սառը գույնը օգնում է վանել ավելորդ ագրեսիան: Նախընտրելի է բաց երգնագույն ծաղիկների փունջը դնել այն սենյակում, որտեղ ընտանիքը առավել հաճախ է լինում:

Սպիտակը՝ օդն է, ջուրը, մաքուր մտքերն ու գործերը: Սպիտակ գույնի ծաղիկներ խորհուրդ են տրվում այն մարդկանց, ովքեր զգացմունքային խնդիրներ ունեն:

Ծաղկեփունջի Ճիշտ կազմելուն կօգնի մի պարզ կանոն. սառը գույների ծաղիկները հանդարտեցնում են նյարդային գրգռվածությունը, տաք գույները՝ բարձրացնում կենսունակությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11942 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2026 12:03
Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01
Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55
Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16
36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 880 անգամ
16.06.2026
Դիտվել է 368 անգամ
17.06.2026
Դիտվել է 285 անգամ
18.06.2026
Դիտվել է 235 անգամ
19.06.2026
Դիտվել է 202 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster