Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Պատրաստվում ենք բիկինիի սեզոնին․ 10 օգտակար սովորություն

03.06.2015

Ամառային սեզոնին նախապատրաստությունը կարող է դառնալ դժվար զբաղմունք, եթե վերջին շրջանում (և ոչ միայն վերջին) ուշադրություն չդարձնեք ձեր սննդակարգին և ալարեք սպորտով զբաղվել։ Սակայն դեռևս ուշ չէ վերագտնելու լավ կազմվածքը, եթե կազմեք համապատասխան կենսակարգ և հետևողականորեն պահպանեք այն։

Առաջարկում ենք ճիշտ պատրաստվել բիկինիի սեզոնին։ Սոված մնալու կամ շաբաթը հինգ օր մարզասրահ հաճախելու կարիք չկա, բավական է կենցաղում ներդնել օգտակար սննդի ընդունման սովորությունը և ընտրել ճիշտ վարժություններ։

Հրաժարվեք այտուցներ առաջացնող սնունդից

Ամենալավը, որ կարող եք անել ծովափնյա սեզոնին նախապատրաստվելիս, այտուցներ առաջացնող մթերքներից ու խմիչքներից հրաժարվելն է։ Սահմանափակեք նատրիում շատ պարունակող սննդի, ինչպես նաև՝ արհետսական հավելումներով գազավորված ջրերի ընդունումը։ Սննդակարգում ավելացրեք վիտամինների բնական կրիչներ՝ սկսած ցիրտուսային մրգերից մինչև կանաչեղենն ու բազուկը։

Ընտրեք ճիշտ վարժություններ

Եթե դուք միանգամից անցնեք նստակյաց կյանքից ակտիվ վարժությունների, ապա շատ շուտ կհոգնեք և պարզապես կթողնեք այդ զբաղմունքը։ Դրա փոխարեն ընտրեք ծանրաբեռնվածության ձեր սիրելի տեսակը՝ թեթև վարժանքներից մինչև ուժային մարզումները և կենտրոնացեք խնդրահարույց հատվածների վրա։ Լարվածություն հաղորդեք որովայնի ու հետույքի մկաններին, և տարբերությունն ակնհակտ կլինի։

600x580

Ընդունեք ավելի շատ բջջանյութ

Սննդակարգի մեջ ավելացրեք բջջանյութի քանակը․ սա ուռածությունից խուսափելու ևս մեկ արդյունավետ միջոց է, հատկապես, եթե այն պայմանավորված է խցանումներով։ Անցեք հացահատիկային մթերքներին և ընտրեք բջջանյութով հարուստ մրգեր ու բանջարեղեն։ Միաժամանակ չպետք է մոռանալ ջրի բավարար քանակի ընդունման մասին։ Նշված պայմանների պահպանումը կբերի լավագույն արդյունքների։

Աստիճանաբար ավելացրեք պարապմունքների ժամանակը

Չարժե ձեզ միանգամից ամբողջությամբ ծանրաբեռնեք։ Ավելի լավ է պարապմունքների ժամանակահատվածը մեծացրեք աստիճանաբար։ Ավելացրեք շաբաթական հինգ րոպեով, և լողազգեստի սեզոնին դուք արդեն հրաշալի տեսք կունենաք։

Սահմանափակեք հագեցված ճարպերի և պարզ ածխաջրերի քանակը

Եթե ցանկանում եք լողազգեստով լավ տեսք ունենալ, ապա պետք է հետևեք ճիշտ մթերք ընտրելու կանոններին։ Հրաժարվեք տապակած ուտելիքից և մաքրված ածխաջրերից։ Ավելի հաճախ դրանք պարունակում են մեծ քանակությամբ նատրիում, սակայն դա գլխավոր վտանգը չէ։ Պարզ ածխաջրերը առաջացնում են սովի զգացողություն։ Եթե ցանկանում եք կարգավորել նյութափոխանակությունը՝ վերահսկեք օգտագործվող շաքարի քանակը։

600x580

Խմեք ավելի շատ ջուր

Ծովափնյա սեզոնին նախապատրաստվեք բացառելով ջրազրկման հնարավորությունը։ Հեղուկի բավարար քանակությունը դրականորեն կանդրադառնա մաշկի վրա, թույլ կտա խուսափել օրգանիզմում ջրի կուտակումներից, կնպաստի պարապմունքների ժամանակ ճարպերի այրմանը։ Մոռացեք մրգային հյութերի մասին, որոնց մեջ շատ շաքար կա և քիչ՝ բջջանյութ։ Խմեք սովորական ջուր, ինչպես նաև կերեք ջրալի մրգեր ու բանջարեղեն։

Կերեք ավելի շատ սպիտակուցներ

Երկու կարևոր պատճառ կա, որոնց համար դուք սննդակարգ պետք է ներառեք ավելի մեծ քանակությամբ սպիտակուցներ։ Դա կօգնի պարապմունքների ժամանակ՝ կենունակություն հաղորդելով մկաններին, ինչպես նաև կկանխի սովի զգացողության բռնկումները։ Կարող եք ընտրել ոչ յուղոտ միս կամ բուսական սպիտակուց, գլխավորը՝ ավելացրեք դրանց քանակը ձեր սննդի մեջ։ Դա կհաղորդի կուշտ լինելու զգացողություն և մարզումները կդարձնի ավել արդյունավետ։

Ընտրեք ամենասազող լողազգեստը

Ճիշտ ընտրված լողազգեստը կարող է փոխել ամեն ինչ։ Փորձեք ամենատարբեր համադրություններ, որպեսզի գտնեք ձեր մարմնին անենահամապատախան ձևը։ Մոռացեք նորաձևության և չափսերի մասին։ Եթե ձեզ հարմար է, և լողազգեստը գեղեցիկ է նայվում, ապա չափսը կարևոր չէ։ Գնեք կատարյալ լողազգեստը, սակայն միայն այն դեպքում, երբ սննդակարգը պահպանելուց և պարապմունքներից հետո առաջընթաց կնկատեք․ չէ՞ որ այդ ժամանակ դուք լավ տրամադրություն կունենաք։

600x580

Հոգ տարեք արևայրուկի մասին

Արհեստական արևայրուկը ձեզ լողազգեստով ավելի գրավիչ կդարձնի։ Ընտրեք ճիշտ միջոցը՝ մաշկին գեղեցիկ մուգ գույն հաղորդելու, մկաններն ընդգծելու, ձգություն հաղորդելու և ցելյուլիտը քողարկելու համար։

Հրաժարվեք ալկոհոլից

Ալկոհոլը ոչ միայն չափից շատ կալորիականություն է պարունակում, այլև այտուցներ է առաջացնում և իջեցնում ճարպեր այրելու օրգանիզմի կարողությունը։ Ծավոփնյա սեզոնին լավագույնս նախապատրաստվելու համար հրաժարվեք ալկոհոլից կամ, առվնազն, մի խմեք գարեջուր կամ փրփրող գինի։

Պատրաստեց` Անուշ Ավանյանը

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 13346 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2026 12:03
Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01
Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55
Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16
36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 892 անգամ
16.06.2026
Դիտվել է 371 անգամ
17.06.2026
Դիտվել է 286 անգամ
18.06.2026
Դիտվել է 240 անգամ
19.06.2026
Դիտվել է 219 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster