Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կանանց պետք է ավելի շատ քնել, քան տղամարդկանց

22.04.2015

Եթե կինն առավոտյան դժգոհ է արթնանում, դա բացատրություն ունի` ասում են հյուսիսային Կորեայի գիտնականները: Բանն այն է, որ կանանց ուժերը վերականգնելու համար պետք է 2 ժամ ավելի քուն, քան տղամարդկանց:

Պարզվում է ոչ բավական քնի պատճառ կարող է հանդիսանալ ամուսիններից մեկի գիշերային աշխատանքը, համատեղ քունը և, անգամ, սիրելին գիշերանոցը:

Հյուսիսային Կարոլինայի գիտնականները պարզել են, որ կանանց տղամարդկանցից 1-2 ժամ ավել է պետք քնել, սակայն շատ ընտանիքներում կանայք վերջինն են պառկում քնելու` հավաքում են խոհանոցը, քնեցնում երեխաներին, կերակուր են պատրաստվում հաջորդ օրվա համար, և հետո, առավոտյան, ամենաառաջինն են արթնանում:

Երեխաներ չունեցող որոշ ընտանիքներում էլ տղամարդիկ ցանկանում են ուշ քնել, իսկ կանայք ստիպված են լինում հարմարվել իրենց ամուսնու հետ: Եթե սրան ավելացնենք կանանց ինքնավերլուծությունն և անհանգստությունը, որոնք խանգարում են քնել, ստացվում է, որ շատ կանանց մոտ խրոնիկ անբավարար է լինում:

Մասնագետների կարծիքով` դա ոչ միայն նվազեցնում է նրանց գործունակությունը, այլ նաև կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների` դեպրեսիայի, սրտանոթային հիվանդությունների և, անգամ, ներքին օրգանների բորբոքման: Դրությունը վատթարացնում է այն, որ տղամարդիկ չեն հասկանում, թե որքան վատ է ազդում քնի անբավարար քանակը կնոջ վրա:
Կանանց հետ համեմատ տղմարդկանց առողջությունն ու տրամադրությունն այդքան էլ կախված չէ քնի ժամաքանակից:

600x580

Անբավարար քնի հետևանքներից մեկը ամուսինների միջև հարաբերությունների վատացումն է: Դա ապացուցել են ԱՄՆ-ի Բերկլիի համալսարանների գիտնականները: Քնի խանգարումն այն աստիճան շատ է ազդում տրամադրության վրա, որ կարող է քայքայել ընտանիքը: Բանն այն է, որ քնատ մարդը օրգանիզմի հյուծվածության պատճառով կարող է դառնալ եսասեր և ունակ չի լինում երախտագիտության զգացում ունենալ մտերիմների նկատմամբ: Հոգեբանները պարզել են, որ մարդիկ, ովքեր մշտապես բավարար չեն քնում, իրենց պահանջմունքները միշտ վեր են դասում շրջապատի կարիքներից: Վաղ թե ուշ դա բերում է ընտանեկան կոնֆլիկտի:

Քնի խանգարման այլ պատճառներից են`լացող երեխան, ամուսնու համակարգչի մոտ գիշերային աշխատանքը կամ խռմփոցը:

Ի դեպ, մեկ այլ խումբ գիտնականներ կարծում են, որ այդ իրավիճակում լավագույն լուծումը կարող է լինել տարբեր ննջարաններում կամ նույն սենյակում տարբեր անկողիններում քնելը: Ավստրալիակացի մասնագետները խորհուրդ են տալիս ամուսիններին առանձին քնել անգամ այն դեպքում, երբ նրանցից ոչ մեկը չի խռմփացնում և գիշերը չի նստում համակարգչի մոտ: Նրանք գտնում են, որ համատեղ քունը վատ է ազդում և, հատկապես, տղամարդկանց վրա: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները համատեղ ավելի վատ են քնում: Հաջորդ օրը նրանց ուղեղի ակտիվությունն ավելի ցածր է լինում, ինչն էլ բացասաբար է ազդում աշխատունակության և ընդհանուր կենսունակության վրա:

Մասնագետները նաև պարզել են, որ զուգընկերուհու գրկում քունը բարձրացնում է տղամարդկանց սթրեսային հորմոնը, ինչի պատճառով ուժեղ սեռի ներկայացուցիչները դառնում են առավել դյուրագրգիռ և չար: Հետաքրքիր է, որ անկախ դրա գրեթե բոլոր տղամարդիկ ավելի շատ սիրում են քնել զուգընկերուհու հետ, քան մենակ:

600x580

Բրիտանիայում անցկացված հետազոտությունների արդյունքում գտնվել է գիշերային քնի ևս մեկ թշնամի: Դա սովորական գիշերանոցն է: Վորջինիս փոխարեն մասնագետները խորհուրդ են տալիս քնել Ադամի և Եվայի հագուստներով: Բանն այն է, որ հագուստը մարդուն թույլ չի տալիս լավ հանգստանալ: Գիշերանոցը նպաստում է քնի ժամանակ մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը: Իսկ գիշերային ժամին մարմնի ջերմաստիճանի անգամ աննշան բարձրացումը խանգարում է կարևոր հորմոնների` մելատոնինի և աճի հորմոնի արտադրությանը: Առանց հագուստների քնող մարդու մոտ նվազում է կորտիզոլի` սթրեսի հորմոնի մակարդակը: Դա թույլ է տալիս արթնանալ լավ տրամադրությամբ և ամբողջ օրվա ընթացքում ունենալ բարձր աշխատունակություն: Կորտիզոլի բարձր մակարդակն առաջացնում է ագրեսիա, կոտրվածության զգացողություն, ինչպես նաև շատակերություն և քաղցի նկատմամբ հակում: Դրանից բացի քնի ժամանակ մարմնի բնական ջերմաստիճանը և մաշկի անմիջական շփումը օդի հետ նպաստում է դրա ռեգենարացիային` այսինքն մերկությունը քնի ժամանակ նաև երիտասարդեցնում է:

Պատրաստեց` Անուշ Ավանյանը

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13542 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2026 12:03
Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01
Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55
Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16
36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 897 անգամ
16.06.2026
Դիտվել է 374 անգամ
17.06.2026
Դիտվել է 286 անգամ
18.06.2026
Դիտվել է 242 անգամ
19.06.2026
Դիտվել է 225 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster