Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Սիմոնա Հալեպը` Ինդիանա Ուելս 2015-ի հաղթող

23.03.2015

Մարտի 9-22-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ինդիանա Ուելս քաղաքում տեղի ունեցավ WTA հերթական խոշոր մրցաշարը։ Եզրափակչում ռումինուհի Սիմոնա Հալեպը 2-6, 7-5, 6-4 հաշվով առավելության հասավ սերբուհի Ելենա Յանկովիչի նկատմամբ։

Մրցաշարին մասնակցում էին բոլոր հայտնի թենիսիստուհինեը։ 14 տարվա ընդմիջումից հետո այս տարի Ինդիանա Ուելս ժամանեցին նաև Ուիլիամս քույրերը։

600x580

Մրցաշարի առաջին խոշոր անակնկալը գրանցվեց երրորդ փուլում, երբ մրցաշարից դուրս մնացին իտալուհի Էրրանին, դանիացի Կարոլինա Վոզնիացկին, լեհ Ռադվանսկան և ռուս Եկատերինա Մակարովան։ Հաջորդ փուլում պարտություն կրեցին Մարիա Շարապովան, ինչպես նաև կանադուհի Էժենի Բուշարը։

Ելենա

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/325206/

Կիսաեզրափակիչներից առաջինում Ելենա Յանկովիչը 3-6, 6-3, 6-1 հաշվով պարտության մատնեց գերմանուհի Սաբին Լիսիցկուն։ Մյուս կիսաեզրափակիչը, որը շատերը համարում էին մրցաշարի հաղթողին որոշող հանդիպում, տեղի չունեցավ։ Աշխարհի թիվ 1 թենիսիստուհի Սերենա Ուիլիամսի ստացած վնասվածքի պատճառով կորտ դուրս չեկավ, և հաղթանակը շնորհվեց Սիմոնա Հալեպին։

 600x580

Եզրափակիչ հանդիպումը բավական դժվար սկսվեց Սիմոնայի համար։ Յանկովիչը առաջին սեթում 6-2 հաշվով առավելության հասավ երիտասարդ ռումինուհու նկատմամբ։ Սերբուհին, ով արդեն հասցրել էր հաղթել այս մրցաշարում 2010 թվականին, վստահորեն հաղթում էր և կարծես թե ոչինչ այլևս չէր կարող խանգարել նրան։ Սակայն երկրորդ սեթում Հալեպը հավաքվեց և շատ դժվարությամբ շահեց այն 7-5 հաշվով։ Խաղը տեղափոխվեց երրորդ` վճռական սեթ։ Երկրորդ սեթից կարծես չվերականգնված Յանկովիչը փորձեց ինչ-որ բան փոխել, սակայն խաղի մեջ մտած ռումինուհին 6-4 հաշվով կամային հաղթանակ տարավ ավելի փորձառու մրցակցի նկատմամբ և նվաճեց իր կարիերայում դեռևս ամենալուրջ տիտղոսը։

600x580

«Ես մարդ եմ և կարող եմ սխալվել։ Ես շատ էի ուզում հաղթել և ամեն ինչ արեցի դրա համար։ Լինել հաղթող ևս մեկ անգամ 2010-ից հետո։ Սակայն դա չստացվեց»,-խաղից հետո ասաց Յանկովիչը:

Իսկ Հալեպը նշեց. «Ես մի փոքր հոգնած էի խաղից առաջ։ Երկրորդ սեթից հետո ինձ թվաց, որ լուրջ մկանային խնդիրներ ունեմ։ Բայց այդ ամենի մասին չէի մտածում։ Ես ուղղակի ցանկանում էի պայքարել և հաղթել»։

Նորայր Զորյան

Աղբյուր` LADYNEWS.am

600x580


Դիտվել է 5018 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1203 անգամ
06.05.2026
Դիտվել է 459 անգամ
07.05.2026
Դիտվել է 406 անգամ
08.05.2026
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster