Բրիտանացի գիտնականները հավաստիացնում են. նրանք, ովքեր համբուրում են մրսած զուգընկերոջը, վարակվելու նվազագույն հնարավորություն ունեն:
Կհրաժարվե՞ք արդյոք համբուրել մրսած զուգընկերոջը: Այս հարցին մարդկանց 50% -ը դրական պատասխան է տվել և` իզուր: Բրիտանիայի Քարդիֆ համալսարանի մրսածության բուժման կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ռոն Էքլեսը պնդում է. քնքշության նման դրսևորման դեպքում վարակվելու հավանականությունը նվազագույն է:
Բանն այն է, որ այդ հիվանդության համար մեղավոր վիրուսը փոխանցվում է ոչ թե թքի, այլ խորխի միջոցով: Վերջինս, իր հերթին, օդի մեջ է ընկնում փռշտոցի կամ հազի հետևանքով:
Հետաքրքրական է, որ մարդկանց 86%-ը, վարակվելուց վախենալով, համբույրը փոխարինում է գրկախառնությամբ, անգիտակցաբար ընտրելով քնքշանքի արտահայտման այնպիսի ձև, որն ավելի նպաստավոր է վրտուս բռնելու համար: Կանայք իրենց առողջության մասին մտածում են ավելի շատ, քան տղամարդիկ. գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 70%-ը կհամբուրեին իրենց մրսած զուգընկերոջը, այն դեպքում, երբ այդ քայլին կգնար միայն տղամարդկանց 44%-ը:
Ի դեպ, հարցվածների մեծամասնությունը հակված է ընդհանրապես մրսած զուգընկերոջ հետ չգնալ անգամ առաջին ժամադրությանը: Նրանցից 79%-ը մրսածությունը համարում է վանող գործոն: 21%-ը պատրաստ է հետաձգել երկրորդ ժամադրությունը նրա հետ, ով առաջինին մրսած վիճակում է եկել: Վանող գործոնների թվում նշվել են նաև այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են` սննունդը բաց բերանով ծամելը (59%), հազը (34%) և փռշտոցը (32%):
03-08-2026 02:14 Ամեն ամառ հիշվում է իր շքեղ, գրեթե թագավորական հարսանիքով: Այս տարի բարձրաշխարհիկ իրադարձությունների գագաթնակետը, հավանաբար, կլինի Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքը, որը, ըստ պորտուգալական լրատվամիջոցների, տեղի կունենա հաջորդ շաբաթավերջին: Զույգը, ըստ լուրերի, որոշել է ամուսնանալ Մադեյրա կղզում, որտեղ մեծացել է ֆուտբոլիստը: Արարողության հիմնական մասը տեղի կունենա Ֆունշալի տաճարում, որից հետո նորապսակները և հյուրերը կուղևորվեն տոնական խնջույքի՝ հինգաստղանի Savoy Palace հյուրանոցում:
03-08-2026 01:22 Եվգենիա Մեդվեդևայի և Իլդար Գայնուտդինովի հարսանիքի օրը մոտենում է, և օլիմպիական մեդալակիրն արդեն սկսել է հրաժեշտ տալ իր հարսնացուի կարգավիճակին: Այս առիթի համար գեղասահորդուհին ընտրել է ոչ թե եռուն մետրոպոլիս կամ արտասահմանյան հանգստավայր, այլ Ռուսաստանի ամենագեղատեսիլ անկյուններից մեկը՝ Պլյոսը: Հենց այստեղ է 26-ամյա մարզուհին հավաքել իր ամենամտերիմ ընկերուհիներին և կազմակերպել նախահարսնանեկան երեկույթ, որը եղել է ոճային, ջերմ և պայծառ մթնոլորտով:
01-08-2026 12:10 Մոդել Թայլեն Բլոնդոն, ով մանկության տարիներին ճանաչվել էր «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը», իր երկրորդ հարսանիքն է կազմակերպել ամուսնու՝ 29-ամյա դիջեյ Բեն Աթթալայի հետ։ Արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող մի ամրոցում, 25-ամյա հարսնացուն կրել է Miu Miu-ի ժանյակավոր հարսանեկան զգեստ։
01-08-2026 11:58 Օրերս ցուցադրվել է Մեգան Մարքլի մասնակցությամբ ավստրալիական «MasterChef» շոուի թողարկումը։ Տեսանյութն արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն և դարձել առցանց քննարկման առարկա՝ ընդամենը մեկ տեսարանի պատճառով։ Նկարահանումների ժամանակ դքսուհին անսպասելի զանգ է ստացել արքայազն Հարրիից, որը ընդհատել է նկարահանումները։ Շատերը դրվագը համարում են բեմադրված և նույնիսկ կասկածում, որ սասեքսցիները փորձում էին մարել ամուսնական խնդիրների մասին լուրերը։ Դրվագը նկարահանվել է թագավորական ընտանիքի՝ ապրիլին Ավստրալիա կատարած այցի ժամանակ, որին Մարքլը մասնակցել է ամուսնու հետ։
31-07-2026 11:27 53-ամյա դերասան Բեն Աֆլեքը հաղթել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» սերիալի ամերիկյան տարբերակում։ Պոլիմաթիկոս Ջեյմի Դինգի հետ զույգ կազմելով՝ Աֆլեքը ճիշտ է պատասխանել բոլոր 15 հարցերին և շահել 1 միլիոն դոլարի չեկ։ Շոուից հետո դերասանը հայտարարել է, որ ինքը և Դինգը համաձայնել են իրենց շահումը նվիրաբերել բարեգործական կազմակերպությանը. ամբողջ հասույթը կփոխանցվի Աֆլեքի կողմից հիմնադրված «Արևելյան Կոնգոյի նախաձեռնություն» հիմնադրամին, որը օգնում է Կոնգոյի բնակիչներին։