Նույնիսկ երիտասարդ աղջիկները, այսինքն, գրեթե մենք` բոլորս, երբեմն, այնուամենայնիվ, ցանկանում ենք ավելի երիտասարդ երևալ:
Միգուցե դուք այսօր չե՞ք ստացել ձեր սորական 40 հաճոյախոսությունը կամ գուցե ձեր տրամադրությունն ընկե՞լ է վատ եղանակի պատճառով: Բոլոր դեպքերում դիմահարդարումը թարմացնելը միշտ էլ հաճելի է և հետաքրքիր: Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է կոսմետիկայի և մի քանի գաղտնի գործողությունների միջոցով ավելի երիտասարդ տեսք ունենալ:
Ունքերը
Գեղեցիկ և ճիշտ ձևի լայն, խիտ ունքերը դեմքը դարձնում են ավելի երիտասարդ և խնամված: Մատիտի միջոցով լրացրեք մազիկների միջև եղած դատարկ տարածությունները` նկարելով կարճ գծիկներ, այնուհետև խոզանակով սանրեք: Ունքերի տակի մաշկին քսեք բաց ստվեր, որպեսզի գիծը դառնա ավելի կոկիկ և կոնդրաստային:
Ստվերներ
Մուգ ստվերները դեմքին տալիս են հոգնած արտահայտություն, եթե դուք չեք օգտագործում բացացնող միջոցներ և մատիտ: Մյուս կողմից կաթնագույնի, երկնագույնի կամ ստիտակի կիսաթափանցիկ, բաց, թեթև երանգները դեմքը դարձնում են ավելի թարմ ու պայծառ:
Աչքերը
Մեծ, լայն բացված աչքերը դեմքին երիտասարդություն են հաղորդում: Վերևի կոպի վրա հստակ, կոկիկ, մուգ գիծն աչքին ավելի մեծ, իսկ ձեզ` ավելի երիտասարդ տեսք է տալիս:
Շրթունքները
Երբ մենք մեծանում ենք, մեր շրթունքները գունատվում են: Որպեսզի ձեր տարիքից ավելի երիտասարդ երևաք, անհրաժեշտ է վերականգնել աղջկանան գույները: Ավելի նուրբ արդյունք ստանալու համար օգտագործեք ավելի վառ երանգի անփայլ ուրվագծող մատիտ, քան ձեր շրթունքների գույնն է: Կոնտրաստն ընդգծեք սպիտակեցնող միջոցներով` քսելով դրանք բերանի շրջագծի շուրջբոլորը:
Մի փոքր փայլ ավելացրեք
Առողջ մաշկը մի փոքր փայլում է, այդ իսկ պատճառով դիմահարդարվելիս ավելացրեք թեթև փայլեր քթի ծայրին, դնչի և ճակատի մեջտեղում, այտոսկրների ամենաբարձր կետերին, ունքերի տակ:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։