Այն հարցը, թե ինչպե՞ս անել, որ լինել կուշտ, բայց միաժամանակ ունենալ գեղեցիկ կառուցվածք, միշտ արդիական է: Պե՞տք է արդյոք նախաճաշել: Թե ավելի լավ է օրվա մեջ սնվել մեկ անգամ: Գուցե օգտագործել սնունդ քիչ և հաճախակի՞:
Այդ հարցերի մեջ կարելի է խճճվել առանց հասկանալու, թե որն է ճիշտը: Սական բրիտանացի գիտնականները համոզված են, որ ճիշտը նախաճաշելն է. նրանք անցկացրել են հետազոտություն և ճշտել, որ առավոտյան սնվելը օգնում է նիհարել:
Լոնդոնի թագավորական համալսարանի գիտնականները 21 կամավորների օգնությամբ հետազոտություն են անցկացրել: Այսպես, գիտնականները մագնիսա-ռեզոնանսային սկանավորման միջոցով ուսումնասիրել են փորձարկվողների ուղեղի համապատասխան մասերը առավոտյան ոչին չուտելուց, իսկ հաջորդ օրը` նախաճաշ ընդունելուց հետո: Ապա փորձարկվողներին կերակրել են ճաշով:
Տամոգրաֆիան սոված ժամանակ ցույց է տվել ուղեղի հաճույքի կենտրոնների ակտիվություն` կապված սովի զգացողության հետ: Այդ օրը ճաշի ժամանակ նախաճաշ չկերած մարդիկ ընտրել են մեծ չափաբաժիններով բարձր կալորիականության սնունդ: Իսկ նախաճաշին սնված մարդիկ` հակառակը:
Դրա հիման վրա էլ գիտնականները հետևություն են կատարել, որ առավոտյան անպատճառ պետք է սնվել, ինչը օրվա ընթացքում նվազեցնում է քաղցի զգացողությունը և օգնում խուսափել սնունդը չարաշահելուց:
«Նախաճաշից լիովին հրաժարվել չի կարելի խորհուրդ տալ անգամ այն մարդկանց, ովքեր նիհարելու համար խիստ դիետա են պահում»,-ասում է հետազոտությունը գլխավորող բժիշկ Տոնի Գոլդստոունը:
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01 41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22 Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06 Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը: