Սինգապուրում ընթացող կանանց թենիսի եզրափակիչ մրցաշարում ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները:
Կարմիր խմբում ռումինուհի Սիմոնա Հալեպը, ով արդեն ապահովել էր իր տեղը կիսաեզրափակչում, վերջին խաղում 6-7, 6-3, 3-6 հաշվով զիջեց սերբուհի Անա Իվանովիչին: Սակայն այդ հաղթանակն անգամ չօգնեց Անային անցնելու հաջորդ փուլ, քանի որ խմբի մյուս խաղում աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը նախորդ տուրում կրած անակնկալ պարտությունից հետո հաղթանակ տարավ խմբի ընդգված ետնապահ կանադացի Բուշարի նկատմամբ` 6-1, 6-1: Այսպիսով` մրցաշարի գլխավոր ֆավորիտ ամերիկուհին, ինչպես և կանխատեսել էին մասնագետները, պայքարը շարոնակելու է կիսաեզրափակչում:
Սպիտակ խմբում Մարիա Շարապովան, այնուամենայնիվ, կարողացավ հաղթանակ տոնել: Ռուս թենիսիստուհին իր համար ոչինչ չորոշող խաղում առավելության հասավ լեհ Ռադվանսկայի նկատմամբ` 7-5, 6-7, 6-3: Այս հանգամանքը, սակայն չխանգարեց Ռադվանսկային պայքարը շարունակել կիսաեզրափակչում, քանի որ խմբի մյուս խաղում դանիացի Վոզնիացկին տարավ իր երրորդ անընդմեջ հաղթանակը` 6-2, 6-3 հաշվով առավելության հասնելով Պետրա Կվիտովայի նկատմամբ և զրկեց նրան կիսաեզրափակչում խաղալու հնարավորությունից` ինքն անցնելով հաջորդ փուլ:
11-05-2026 01:18 Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12 Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10 Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15 Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: