Սինգապուրում մեկնարկել է կանանց թենիսի այս տարվա վերջին խոշոր մրցաշարը` Սինգապուրի բաց առաջնությունը:
Աշխարհի ութ լավագույն թենիսիստուհիները բաժանվել են երկու` կարմիր և սպիտակ խմբերի, և խմբային փուլով էլ սկսել են պայքարը լավագույնի տիտղոսի համար:
Սպիտակ խմբում ընդգրկվել են դանիացի Կարոլին Վոզնիացկին, ռուս Մարիա Շարապովան, լեհ Ագնիեսկա Ռադվասկան և չեխ Պետրա Կվիտովան: Հենց այս խմբում էլ գրանցվեց առաջին խմբի ամենախոշոր անակնկալը: Բավական համառ և անզիջում պայքարում Վոզնիացկին կարողացավ վերջիվերջո ծնկի բերել Մարիա Շարապովային: Խմբի մյուս խաղում Ռադվանսկան համեմատաբար հեշտությամբ առավելության հասավ Կվիտովայի նկատմամբ` 6-2, 6-3:
Կարմիր խմբում իրար դեմ են պայքարելու ամերիկուհի Սերենա Ուիլիամսը, ով իր առաջին խաղում երկու սեթում նույն 6-4 հաշվով առավելության հասավ սերբ Անա Իվանովիչի նկատմամբ: Խմբի մյուս խաղում Սիմոնա Հալեպը 6-2, 6-3 հաշվով հաղթեց կանադուհի Եուգենի Բուշարին: Ի դեպ, մյուս տուրի կենտրոնական խաղը հենց այս խմբում է լինելու, որի ընթացքում իրար հետ են մրցելու Հալեպը և Ուիլիամսը:
11-05-2026 01:18 Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12 Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10 Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15 Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: