Ձեզ հարմար հագուստի գաղտնիքն այն է, որ այն օգնում է ստեղծել ճիշտ համամասնություններ, քողարկել կազմվածքի թերությունները և ընդգծել առավելությունները:
Նախ` կենտրոնացեք ներքնազգեստի վրա, որը կձևավորի կազմվածքը: Այն պետք է ընտրել հանգամանալի: Ակնհայտ է` սթրիգներից պետք է հրաժարվել, քանի որ դրանք տեսողականորեն ոչինչ թաքցնել չեն կարող:
Մեծ կուրծքը միշտ չէ, որ պետք է թաքցնել: Կրծկալը պետք է լինի ազատ, որպեսզի կուրցքը իրեն հարմարավետ զգա: Շատ փոքր ափսեները տգեղ են նայվում և վնասում են կրծքի առողջությանը: Ցույց տվեք ձեր ուժեղ կողմերը, որպեսզի շեղեք ուշադրությունը մարմնի այլ խնդրահարույց մասերից:
Հագեք սվիտերներ: Ընտրեք ուղղահայաց գծերը, որոնք տեսողականորեն երկարացնում են պատկերը: Բացի այդ` մեծ, լայն օձիքը լայնացնում է մարմնի վերին հատվածը: Կախ ընկած փորը կարելի է թաքցնել «կիսագունդ» տեսքի սվիտերով: Պարտադիր է, որպեսզի այն հասնի մինչև կոնքերը: Ձեր զգեստապահարանից դուրս նետեք ասիմետրիկ գոտիները, քանի որ դրանք ավելացնում են զանգվածեղ հատվածները:
Տաբատը պետք է ունենա բարձր իրան, որպեսզի փակի փորի վրա առկա ծալքերը: Ոճաբաննները խորհուրդ են տալիս լայն տաբատները, որոնք երկարացնում են ոտքերը: Խուսափեք նեղ ջինսերից: Տաբատները պետք է կարված լինեն չթափանցող կտորից, մեծ գրպաններով կամ ոտքի երկայնքով սուր եզրերով:
Հագեք գեղեցիկ կոշիկներ և կրեք աքսեսուքրներ: Գիրուկ կանանց համար կատարյալ են հաստ տակերով ճտքավոր կեշիկները, սակայն կարելի է ընտրել նաև լայն կրունկներով կոշիկներ: Դրանցում ձեզ հարմարավետ կզգաք:
Պայուսակը, որը կրում ենք ձեռքին, կերպարը ձգում է դեպի վեր: Խուրհուրդ է տրվում նաև կախվող ականջողեր, ապարանջաններ, երկար վզնոցներ, ուլունքներ` հատկապես տաք եղանակին:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։