Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Դեպրեսիա` արձակուրդից հետո. հաղթահարման միջոցները

08.09.2014

Վերադարձել եք արձակուրդից, և ձեզ պատել է դեպրեսիա՞ն: Դժբախտություն չէ: Կան միջոցներ, որոնցով կարելի է ազատվել անցանկալի դեպրեսիայից: Դրանում ձեզ կօգնեն ամենապարզ մթերքները:

Շոկոլադը` դեպրեսիայի դեմ

Մի կարծեք, թե հիմա ձեզ խորհուրդ ենք տալու միանգամից շոկոլադի մի ամբողջ սալիկ ուտել, սակայն մի փոքրիկ կտորն, անշուշտ, կբարձրացնի ձեր տրամադրությունը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ շոկոլադը պարունակում է տեոբրոմին (կոֆեին): Շատերի մոտ շոկոլադը նույնացվում է աղանդերի հետ, երբ քաղցրավենիքը ծառայում է կատարած աշխատանքի դիմաց պարգև կամ նվեր: Ընտրեք դառը շոկոլադը, թեև դրանում ավելի քիչ շաքար կա, սակայն ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակվում, քան կաթի մեջ:

Սուրճն ընդդդեմ դեպրեսիայի

Ընդամենը 30-40 գրամ կոֆեինը (սա նույնիսկ ավելի քիչ է, քան պարունակվում է մեկ բաժակ սուրճի մեջ) բավական է, որպեսզի սկսեք ավելի արագ մտածել: Երբ օրգանիզմը յուրացնում է կոֆեինը (դա տեղի է ունենում օգտագործելեւց 15 րոպե անց), արյան մեջ ներթափանցում է ադենոզին` էներգիայի աղբյուրը: Սակայն, եթե ձեզ տանջում է անքնությունը, չարժե սուրճ խմել օրվա երկրորդ կեսին: Կարող եք այն փոխարինել կանաչ թեյով, որը ավելի պակաս կոֆեին է պարունակում և այդ պատճառով քունը չի խաթարվում:

Ջուրը` լավագույն հակադեպրեսանտ

Ձեր ուղեղը կարիք ունի մեծ քանակության ջրի, եթե անգամ դուք ծարավ չեք զգում: Հեղուկի անքամ քիչ քանակությամբ անբավարարվածությունը վատ է անդրադառնում ձեր տրամադրության և հիշողության վրա: Օրգանիզմը հատկապես ջրազրկվում է ֆիզիկական վարժություններից և քնից հետո: Այդ իսկ պատճառով դիետոլոգները խարհուրդ են տալիս քնից անմիջապես հետո մեկ բաժակ ջուր խմել, ինչը կօգնի ձեզ արթնանալ և փրկվել վնասակար «չորացումից»:

Ձուկը կազատի դեպրեսիայից

Գիտնականներն ապացուցել են, որ ձկան մեջ պարունակվող օմեգա-3 թթուները դրականորեն են անդրադառնում մեր ուղեղի քիմիական ռեակցիաների վրա, որպես նյութեր, որոնք խթանում են սերոտոնինի արտադրությունը:Ահա թե ինչու են դիետոլոգները խորհուրդ տալիս ձուկ ուտել առնվազն շաբաթը երեք անգամ: Օմեգա-3 թթուներ ավելի շատ պարունակվում են սաղմոնի, սարդինաձկան, սկումբրիայի մեջ: Եթե նշվածներից ոչ մեկը ձեզ դուր չի գալիս, կարող եք ընտրել ցանկացած այլ ձուկ: Ինչ ձուկ էլ ընտրեք, դրանում պարունակվում են ավելի շատ օմեգա-3 թթուներ, քան այնպիսի սպիտակուցային մրերքներում, ինչպիսիք են  հավի կամ խոզի միսը:

Օմեգա-3 թթուների մեկ այլ աղբյուր է ձուն: Բացի այդ` կարող եք ընդունել վիտամինների համալիր, որոնք պարունակում են այդ թթուները: Շատ կարևոր է, որ ընտրված վիտամինների մեջ օմեգա-3 համակարգի EPA և DHA յուղային թթուները լինեն հավասար քանակությամբ: Վերջիններս ավելի արժեքավոր են ուղեղի աշխատանքի համար:

Ձիթապտղի յուղը և ընկույզը

Մեր ուղեղը պարունակում է շուրջ 60% ճարպեր: Դրանք պարզապես անհրաժեշտ են ուղեզի աշխատանքի համար: Գիրնականները պարզել են, որ սակավ յուղայնությամբ սննդակարդերը նյարդայնության, տագնապային տրամադրության, չարանալու պատճառ են դառնում: Խիստ կարևոր է, թե հատկապես ինչպիսի ճարպեր եք դուք օգտագործում: Այսպես` շատ յուղոտ ճաշատեսակները կարող են հանգեցնել ուժերի անկնման, իսկ գերճարպերը բերում են երակների և արյունատար մազանոթների նեղացման, ինչպես նաև արգելափակում ուղեղում նյարդային բբջիջների աշխատանքը` դառնալով վատ տրամադրության պատճառ: Ավելի լավ է ընտրեք սակավ հագեցած ճարպեր (պարունակվում են ձիթապտղի յուղի և ընկույզեղենի մեջ): Դրանք ունեն առավելություն` լավացնում են սրտի աշխատանքն ու բարձրացնում տրամադրությունը:

Միայն թե չմոռանաք չափաբաժինների մասին. Անգամ ամենաօգտակար ճարպերի մեծաքանակ օգտագործումը կարող են հանգեցնել գիրացման: Օրվա ընթացքում կարող եք ուտել, օրինակ, մեկ գդալ ձիթապտղի յուղ (ավելացրեք այն աղցանի մեջ), ութ ձիթապտուղ, վեց նուշ կամ ավոկադոյի շերտ:

Պատրաստեց` Լիլիթ Պետրոսյանը

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10206 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2026 12:03
Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01
Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55
Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16
36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 897 անգամ
16.06.2026
Դիտվել է 374 անգամ
17.06.2026
Դիտվել է 286 անգամ
18.06.2026
Դիտվել է 242 անգամ
19.06.2026
Դիտվել է 225 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster