Նրանցով հիանում են, նրանց կրկնօրինակում են և փորձում նմանվել. խոսքը շոու բիզնեսի աստղերի մասին չէ: Իրական լեդիներն իրենց ոճով և համապատասխան շարժուձևով ներշնչում են կանանց և, իհարկե, գրավում լրատվամիջոցների ուշադրությունը:
Ովքե՞ր են ներգրավվել այս ամսվա ամենաոճային լեդիների ցուցակում:
Թագուհի Լետիցիա
Հունիսի վերջին Արքայազն Ֆիլիպեն իր հորից` Խուան Կարլոս առաջինից ընդունեց գահը և կազմվեց նրա` մի շարք պետությունների ղեկավարներին այցելությունների ծրագիրը: Ամեն անգամ հայտնվելով հանրության առջև, Իսպանիայի թագուհին հիացմունք է առաջացնում և հաստատում ոճի զգացուղության իր բարձր կարողությունը: Թերևս` Քեյթ Միդլթոնին, իրոք, արժանի մրցակից է հայտնվել:
Թագուհի Ելիզավետա II
Մեծ Բրիտանիայի թագուհին չի հրաժարվում վառ գույներից, և հետաքրքիր գլխարկներից: Թագուհին մասնակցել է Գլազգոյում կայացած հոկեի Համագործակցության խաղերին և նրա կոստյումը, անտարակույս, արժանի է ուշադրության:
Հերցոգուհի Կամիլա
Ելիզավետա II-ի հարսը` Կամիլան, սիրում է պաստելային երանգները և ընտրում խամրած գույներով շրջազգեստներ: Էդինբուրգում կայացած նորաձևության փառատոնին արքայազն Չարլզի կինը ֆոտոխցիկների առջև ներկայացավ կարճ թևքերով դեղին-պաստելային երանգով բաճկոնով` զարդարված փոքրիկ կրծքանշանով և դարսավոր սպիտակ կիսաշրջազհեստով:
Թագուհի Մաթիլդա
Բելգիայի թագուհի Մաթիլդան` մեկ այլ եվրոպական միապետական տան ներկայացուցիչը, մասնակցեց Բելգիայի ազգային տոնին և իր ընտրած հագուստով արժանացավ ներկաների հիացական հայացքներին: Թագուհին ընտրել էր սպիտակ գույնի կանացի ուրվագծով շրջազգեստ` զարդարված ծաղկային դաջվածքներով:
Արքայադուստր Մերի
Նորին մեծություն արքայադուստր Մերին հրաշալի ժամանակ անցկացրեց Grasten Castle ամրոցում, որտեղ հավաքվել էր Դանիայի միապետական ընտանիքը: Գեղատեսիլ բնության գրկում Մերին շատ ներդաշնակ էր իր հագուստով` փիրուզյա գույնի մինչև հատակը հասնող թեթև տոնական շրջազգեստ` շագանակագույն նախշազարդով և առանց կրունկների սանդալներով:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։