|
Գեղեցկության իդեալն` ըստ տարբեր ժողովուրդների (լուսանկարներ)
01.07.2014
Ամերիկացի լրագրող Էսթեր Հոնիգը հեղինակել է «Մինչև և հետո» նախագիծը, որի նպատակն է պարզել, թե ինչպես են տարբերվում գեղեցկության չափանիշները` տարբեր ժաղովուրդների մոտ:
Այդ նպատակով Էսթերն իր լուսանկարն ուղարկել է աշխարհի տարբեր երկրների կամավոր լուսանկարիչներին, ովքեր զբաղվում են պատկերի խմբագրմամբ և մշակմամբ: Նախագծի հեղինակը խնդրել է մշակել իր լուսանկարը գեղեցկության տեղի չափանիշներին համապատասխան, պարզ ասած` այն դարձնել գեղեցիկ` ըստ սեփական ընկալման:
Այն բանից հետո, երբ կամավորները մշակել են լուսանկարները և վերադարձրել Էսթերին, ինչպես խոստովանել է հեղիկանը` դրանցից մի քանիսը իր մոտ զարմանք են առաջացրել, անգամ` ստիպել ճչալ: Օրինակ, գեղեցկության ընկալումը Մարոկոյում թողել է մեծ տպավորություն` իր մեջ կրելով ավելի խորը իմաստ, քան նախապես պատկերացրել է տեսնել:
Լուսանկարները վերամշակել են ոչ պրոֆեսիոնալները, սակայն հենց նրանց շնորհիվ մենք կարող ենք տեսնել, որ գեղեցկության միսնական չափանիշներ գոյություն չունեն: Իսկ գեղեցկության գաղափարն իր մեջ կրում է տվյալ մշակույթին հատուկ ընկալում, որն անհասկանլի է մեկ ուրիշին:
Աղբյուր` LADYNEWS.am
Լուսանկարի բնօրինակը

Արգենտինա

Ավստրալիա

Բանգլադեշ

Չիլի

Գերմանիա

Հունաստան

Ինդոնեզիա

Իսրայել

Իտալիա

Քենիա

Մարոկո

Պակիստան

Ֆիլիպիններ

Ռումինիա

Սերբիա

Մեծ Բրիտանիա

Ուկրաինա

ԱՄՆ

Վիետնամ

Հնդկաստան

Վենեսուելա

Դիտվել է 10517 անգամ
Читать на русском
|