Աղը վնասակար է հատկապես տղամարդկանց համար, ահա այսպիսի եզրահանգման են եկել ճապոնացի գիտնականները:
Նրանք պարզել են, որ շատ աղ պարունակող մթերքների պարբերաբար օգտագործումը կրկնապատկում է ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը, այս վտանգը նկատվում է հատկապես տղամարդկանց շրջանում:
Ուռուցքաբանները տասնմեկ տարի հետևել են միջին տարիքի 40 000 ճապոնացիների կենսակերպին և սննդակարգին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 500 տղամարդկանցից մեկը, որը չարաշահել է աղի ուտելիքները, հնարավոր է` ստամոքսի քաղցկեղ ունենա:
Այս ցուցանիշը երկու անգամ ավելի բարձր է, քան մարդկության այն ուժեղ կեսի դեպքում, որը, զերծ է մնում աղի մեծ քանակություն օգտագործելուց:
Կանանց դեպքում ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու վտանգն ավելի քիչ է` 2000-ից մեկը:
18-06-2026 12:03 Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01 Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55 Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16 36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42 Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։