|
Ինչպես ասել «ոչ», երբ սեքսով զբաղվել չեք ցանկանում
13.06.2014
Զուգընկերներից մեկի կողմից սեքսի մերժումը հանգեցնում է լուրջ նեղացվածության և կարող է դառնալ հարաբերությունների խզման պատճառ:
Այդուհանդերձ, կանայք միշտ չէ, որ ի պատասխան իրենց զուգընկերոջ ցանկության` պատրաստ են ինտիմ հարաբերությունների, և այդ մասին հարկ է նրբանկատորեն ասել նրան:
Նախևառաջ` կինը պետք է իրեն մեղավոր չզգա այն բանի համար, որ մերժում է տղամարդուն: Դուք ունեք դրա իրավունքը: Ի վերջո` դա այնպիսի գործընթաց է, որը պետք է իրականացվի երկկողմ ցանկության պարագայում:

Խնդիրը բարդանում է նրանով, որ գրգռված տղամարդը դառնում է ագրեսիվ, այդ իսկ պատճառով` կնոջ կողմից սեքսով զբաղվելու մերժումը բոլոր դեպքերում չպետք է կոպիտ կերպով հնչեցվի: Մերժման պատճառը հարկ է բացատրել նրբորեն` տղամարդուն հորդորելով իրատեսորեն գնահատել իրավիճակը:
Լավագույն տարբերակը քարը տղամարդու այգին նետելն է` ասելով, որ ինտիմ հարաբերություն դուք չեք ցանկանում հենց տվյալ պահին` շատ ստույգ պատճառով, իսկ միառժամանակ անց` հաստատ ցանկություն կունենաք: Նման «սիրաշահումը» հանգստացնում է սիրատենչ տղամարդուն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 18198 անգամ
Читать на русском
|