Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի մասնագետներն անցկացրել են փորձ և ապացուցել, որ բջջանյութով հարուստ ցորենի հացի պարբերաբար օգտագործումը թույլ է տալիս նվազեցնել շաքարի քանակությունն արյան մեջ, ինպես նաև կանխում երկրորդ կարգի դիաբետի առաջացումը:
Տարեկանի և ցորենի հացի օգտագործումը լավացնում է ինսուլինի նկատմամբ ռեակցիան, իսկ ահա սպիտակ հացն օգտագործելն օգտակար չէ, ինչպես այն մարդկանց համար, որոնց արյան մեջ բարձր է շաքարի քանակությունը, այնպես էլ առողջների:
Ավելի վաղ ապացուցվել էր, որ ցորենի հացը նվազեցնում է շաքարի քանակությունն արյան մեջ, բայց թե ինչու` պարզվել է միայն այժմ: Այդպիսի ազդեցություն լինում է շնորհիվ հացի մեջ առկա բջջանյութի: Այն նյութափոխանակության վրա ազդում է աղեստամոքսային համակարգի միջոցով:
Հայտնի է նաև, որ ցորենի հացը օգնում է նիհարելուն: Այս հացի մի քանի կտորի ամենօրյա օգտագործումը ոչ միայն կօգնի պահպանել նորմալ քաշ, այլև հեռացնել ավելորդ կալորիաներն ու ճարպերը:
18-06-2026 12:03 Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01 Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55 Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16 36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42 Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։