Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչպես զգուշացնել զուգընկերոջը, որ իրեն նիհարել է պետք

05.06.2014

Ավելորդ կիլոգրամներ ունենալը հասարակության կողմից հիվանդագին կերպով է ընկալվում: Հաճախ մենք մարդուն չենք ասում, որ իրեն խանգարում են ավելորդ կիլոգրամները` նրա ինքնագնահատականի վրա չազդելու համար:

Բայց ինչ անել, եթե դա պետք է ասել ոչ թե ինչ-որ մեկին, այլ Ձեր զուգընկերոջը: Իհարկե, Դուք եք որոշողը, բայց Ladynews.am-ը Ձեզ խորհուրդ է տալիս բարձրացնել այդ հարցը. չէ՞ որ այդ մարդը Ձեզ համար թանկ է ու Դուք նրա համար լավն եք ցանկանում: Ահա մի քանի խորհուրդ, որոնք Ձեզ կօգնեն:

Նրբանկատ եղեք

Այնպիսի նուրբ հարց, ինչպիսին մարդու արտաքինն է, պահանջում է յուրահատուկ վերաբերմունք: Կիսվեք նրա հետ Ձեր մտահոգություններով և առաջարկեք խնդիրը լուծել միասին:

Ստուգում մասնագետի մոտ

Եթե չեք ցանկանում ինքնուրույն այդ հարցը բարձրացնել, ապա խորհուրդ տվեք Ձեր զուգընկերոջն անցնել բժշկական ստուգում: Սովորաբար նման ստուգումներից հետո փոխվում է մարմնի քաշն ու հասակը, դա է պատճառը, որ բժիշկները այս թեման միշտ պահում են ուշադրության կենտրոնում. հաճախ քաշի ավելացումը կապված է լինում առողջական խնդիրների հետ, և Ձեր զուգընկերն էլ անմիջապես կստանա փորձագիտական խորհրդատվություն:

Տնային օգնություն

Եթե որոշել եք բացել Ձեր զուգընկերոջ աչքերը, ապա նրան ապահովեք անհրաժեշտ օգնություն: Անկեղծ ասեք նրան, թե ինչով եք պատրաս օգնել: Վերանայեք Ձեր առօրյա սննդակարգը և հրաժարվեք որոշ բաներից` հանուն Նրա: Հավատացեք` Ձեր զուգընկերոջ համար շատ ավելի հեշտ կլինի, եթե Դուք նրա ներկայությամբ համբուրգերներ չուտեք:

600x580

Առաջարկեք միասին մարզվել

Կարող եք խորամանկ գտնվել և խնդրել զուգընկերոջը, որ օգնի Ձեզ առողջ կենսակերպ վարել: Եթե նա ևս հետևի իր սննդակարգին ու մարզվի, ապա ավելորդ քաշը ինքնըստինքյան կնվազի: Համատեղ մարզումները դրական կանդրադառնան ձեր հարաբերությունների վրա: Մարզվելու համար կարող եք դիմել մարզիչի օգնությանը կամ ինքներդ նախաձեռնել: Կարևորը, որ մարզվելուց հաճույք ստանաք:

 Առողջ սնունդ

Սնունդը հիմքն է մեր առողջության և կարգավիճակի, հետևապես ցույց տվեք Ձեր զուգընկերոջը, որ առողջ սնունդը կարող է նաև համեղ լինել: Ընտելանալով հատուկ սննդակարգին` դրա մեջ ներառեք ոչ յուղային մթերքներ, բանջարեղեն, շիլաներ: Այս մթերքները կօգնեն արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից և ունենալ ամուր առողջություն:

Հիշեք` Ձեր զուգընկերոջը նիհարելու հարցում շատ կարևոր է Ձեր աջակցությունը:

Պատրաստեց Շողիկ Գալստյանը

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10253 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2026 12:03
Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01
Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55
Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16
36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 899 անգամ
16.06.2026
Դիտվել է 375 անգամ
17.06.2026
Դիտվել է 288 անգամ
18.06.2026
Դիտվել է 244 անգամ
19.06.2026
Դիտվել է 228 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster