|
Որն է ամենավնասակար ըմպելիքը
22.05.2014
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որն է աշխարհում ամենավնասակար ըմպելիքը: Ինչպես պարզվել է, այն շատ են սիրում հատկապես երեխաները:
Փորձագետների խումբը` էրիկ Ստայսի ղեկավարությամբ, վկայում են, որ առողջության համար վնասակար է բազմաթիվ մարդկանց համար սիրելի կաթնային կոկտեյլը: Այն իր մեջ պարունակում է շաքարի և յուղի վնասակար չափաբաժին:
Հետազոտություն է անցկացվել միջնակարգ դպրոցի 100 աշակերտների մասնակցությամբ, որոնց տվել են կաթնային կոկտեյլներ` շոկոլադի համով: Պարզվել է, որ երեխայի օրգանիզմը այդպիսի ըմպելիքներին արձագանքում է այնպես, ինչպես թմրադեղերին:
Շաքարավազի մեծ քանակությունը, որ կա ըմպելիքի մեջ, ուրախության և հաճույքի խթանիչ է հանդիսանում: Բացի այդ, շաքարը վտանգավոր համադրություն է կաթնային յուղի հետ: Այսպիսի խառնուրդը հեշտությամբ կհանգեցնի ճարպակալման:
Մեկ բաժին կաթնային կոկտեյլն իր մեջ պարունակում է մեծահասակների համար նախատեսված կալորիաների օրական չափաբաժինը, ինչպես նաև յուղերի` նորմայից երեք անգամ ավելի քանակություն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9846 անգամ
Читать на русском
|