Նյու-Յորքում ներկայացվել է Dior-ի 2015 թ. նորաձևության հավաքածուն: Ապրանքանիշի ցուցադրությանը, ինչպես միշտ, ներկա են եղել բազմաթիվ աստղեր. շոուին մասնակցել են Ռիհանան, Մարիոն Կոտիյարը, Մարգո Րոբբին, Աննա Վինտուրը, Լիլի Սոբեսկին, Հելենա Քրիսթենսենը, այլոք:
Շոուի յուրահատկությունն այն էր, որ այն անցկացվել է Բրուկլինում, որտեղ հյուրերին տեղափոխում էին լաստանավով` Իստ-Րիվեր ջրանցքով, որն այս շրջանը բաժանում է Մանհեթնից:
Մասնակիցների մեծ մասի համար այս վայրը նոր չէ: Այսպես` Ռիհանան լաստանավի վրա գտնվող լրագրողներին խոստովանել է.
Ես մեկ ամառ չէ, որ անցկացրել են Բրուկլինում, այնտեղ են ապրել իմ տատն ու պապը: Ես հիմա էլ այնտեղ հաճախ եմ լինում, որպեսզի տեսակցեմ հարազատներիս:
Իստ-Րիվերով կարճ շրջագայությունից հետո հյուրերին սպասում էր այն, ինչի համար նրանք բարձրացել էին տախտակամած` Ռաֆ Սիմոնսի նոր հավաքածուն: Վերջինում ձևավորողը, իր իսկ խոսքերով` որոշել է համատեղել երկու բան.
Ես ցանկացել եմ հավաքածուում ներառել տարրեր Dior-ի պատմությունից , ինչպես նաև ներկայացնել իմ ապրած զգացողությունները Նյու-Յորքից:
Հավաքածուի բնորոշ ուղղություններից է ասիմետրիան և դաջվածքների ամենատարբեր համադրությունները` սովորական ծաղկայիններից մինչև աբստրակտը:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։