Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ձմռանից հետո մաշկի վերականգնման 7 գաղտնիք

25.02.2014

Գարունն արդեն թակում է դռները և ցանկություն է առաջանում ուրախանալ կյանքով, ունենալ կատարյալ արտաքին տեսք: Դրան կարող են խանգարել դեմքի գունատությունը, թեփակալումը, պզուկները և ճարպային փայլը: Ինչպե՞ս խուսափել կամ ազատվել դրանցից:

-Ձմռանից հետո ձեր մաշկը դառնում է ավելի զգայուն, այդ իսկ պատճառով խուսափեք հիմնովին մաքրումներ իրականացնելուց: Այդուհանդերձ, մահացած բջիջները հարկ է հեռացնել: Այստեղ նախընտրելի է նուրբ մեխանիկական հեռացումը:

-Պարբերաբար օգտագործեք սնուցող քսուքներ և դիմակներ, որոնք արդյունավետ կերպով կվերականգնեն մաշկը: Համոզվեք, որ ընտրված միջոցը պարունակում է Е վիտամին, որը նպաստում է բջիջների թարմացմանը: Որպեսզի քսուքը լավ սնի, այն քսեք լոգանքից հետո փափկած ու մաքրված մաշկի վրա և խուսափեք տաք, խավոտ խալաթ հագնելուց:

-Հրաժարվեք սպիրտ և տոնիկներ պարունակող օճառներից. դրանք ակրող են նպաստել մաշկի վրա ճարպային փայլի առաջացմանը: Դա տեղի է ունենում չափից դուրս չորությունից: Հենց սա է խախտում մաշկային ճարպի առաջացման գործընթացը: Եթե ցանկանում եք խուսափել դրանից, տոնիկի փոխարեն օգտագործեք մաքրող կաթեր:

-Ձմռանից հետո ձեր օրգանիզմն ունենալու է բազմաթիվ օգտակար նյութերի անբավարարվածություն, ինչը հանգեցնում է թեփոտման և Ճարպային փայլի: Այդ անհարմարությունից խուսափելու համար, ընդունեք վիտամինների համալիր: Ժամանակավորապես հրաժարվեք յուղոտ և սուր ուտելիքներից, քաղցրավենիքից, ալկոհոլից և ծխելուց: Դրանք կարող են նպաստել պզուկների առաջացմանը:

-Գարնանն արևն ավելի ակտիվ է դառնում, և մաշկի վրա կարող են պեպեններ ու պիգմենտային կետեր առաջանալ: Ուլտրամանուշակագույն ճառագայթներից կօգնի պաշտպանվել SPF բաղադրիչով քսուքը: Այդ իսկ պատճառով, մարտից սկսած խորհուրդ է տրվում օգտագործել միջոցներ, որոնց պաշտպանունակության աստիճանն առնվազն 30 SPF է:

-Ձմռանը Դուք օգտագործել եք խիտ տոնային քսուք, որը մաշկը պաշտպանում էր ցրտից և քամուց: Գարնանն այն ավելի լավ է փոխարինել առավել թեթև միջոցներով: Այդ պարագայում համոզվեք, որ տոնային հիմքն ունի խոնավացնող հատկություն:

-Ցածր ջերմաստիճանով պայմանավորված՝ ձեր մաշկը դարձել է ավելի անփայլ և անպաշտպան, այն ունեցել է թթվածնի և սնուցող նյութերի անաբավարարվածություն: Մաշկին կարմրություն ու առողջ երանգ հաղորդելու համար ձեզ կօգնի թթվածնային կոսմետիկան: Դրանցում առկա են ակտիվ նյութեր, որոնք բջիջներին հաղորդում են կեսական գազի անհրաժեշտ քանակություն:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12279 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-09-2026 08:56
39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46
Ջոն Գալիանոն հրաժարվել է Met  թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29
Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25
Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
31.08.2026
Դիտվել է 577 անգամ
01.09.2026
Դիտվել է 551 անգամ
27.08.2026
Դիտվել է 375 անգամ
29.08.2026
Դիտվել է 372 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster