|
Գեղեցիկ դեմքերն ավելի դժվարությամբ են հիշվում
08.02.2014
Հոգեբանները եզրակացրել են, որ գեղեցիկ մարդկանց ավելի դժվարությամբ են ճանաչում: Նոր հետազոտությունը ենթադրում է, որ գրավչությունն իսկապես կարող է խոչընդոտել ֆիզիլոգիական ճանաչողությանը, եթե, հատկապես, գեղեցիկ դեմքն առանձնապես ինքնատիպ չէ:
news.am-ի հաղորդմամբ` Իեն քաղաքի համալսարանից գերմանացի հոգեբանները հայտնաբերել են, որ ոչ գրավիչ մարդկանց լուսանկարները ավելի հեշտ են հիշվում: Այնուամենայնիվ մարդիկ հեշտությամբ հիշում են գեղեցիկ դեմքերը առանձնահատկություններով, ինչպես Անջելինա Ջոլին:
Հետազոտության համար հոգեբանները ցույց են տվել լուսանկարներ: Դրանց մի մասի վրա պատկերված էին գրավիչ անձինք, մյուսների վրա՝ համեմատաբար պակաս գրավիչ, սակայն բոլորն էլ բնորոշ առանձնահատկություններ ունեին:Լուսանկարի դեմքը հիշելու համար մի քանի վայրկյան ժամանակ կար: Հետո փորձի ընթացքում դարձյալ ցույց էին տալիս լուսանկարը, որպեսզի մասնակիցները որոշեին՝ տեսել են այդ մարդկանց, թե ոչ:«Մինչ այժմ համարում էինք, որ հեշտությամբ հիշում են գրավիչ դեմքերը: Սա հիմնվում էր բոլորի կողմից ընդունված փաստի վրա՝ մարդիկ գերադասում են նայել գեղեցիկին: Սակայն հետազոտությունը ցույց է տվել որ պնդումը չի հաստատվում»,- ասել է հետազոտող Խոլգեր Վիզեն:
Գիտնականի կարծիքով՝ գեղեցիկ դեմքերի մասին հիշողությունը հուզական ազդեցության ներքո է, որը թույլ չի տալիս հիշել այն ժամանակ անց:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 10653 անգամ
Читать на русском
|