Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Եթե կա Սեր, ապա ամեն ինչ էլ կհարթվի. Անի Քոչարյան

07.02.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է դերասանուհի Անի Քոչարյանը

-Անի´, ի՞նչ է Ձեզ համար դերասանությունը:

-Իմ մասնագիտությունն ինձ համար առաջին հերթին հոգեվիճակ է, ապրելակերպ, կախվածություն այդ մասնագիտությունից, հետո միայն աշխատանք:

-Կախվածությո՞ւն:

-Այո´, տարիների ընթացքում կախվածություն ես ձեռք բերում ու ոչ մի կերպ չես կարողանում ազատվել այդ մասնագիտությունից. երկու անգամ երկրից մեկնելով՝ փորձել եմ ազատվել այդ կախվածությունից, բայց հասկացել եմ, որ չեմ կարող և հետ եմ եկել: Դերասանի մասնագիտությունը դառնում է անհրաժեշտություն՝ հացի ու ջրի նման մի բան:

-Իսկ այդ հոգեվիճակը, կախվածությունն, ինչպես Դուք նշեցիք, ավելի՞ է հեշտացնում Ձեր գործը:

-Իհարկե, հեշտացնում է. երբ այն քեզ համար զուտ աշխատանք չէ, այլ ապրելակերպ, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում:

 600x580

-Մի անգամ նշել եք՝ կարևորում եք և´ թատորը, և´ հեռուստատեսությունը, կասե՞ք՝ դրանցից որն ինչ է տալիս դերասանին:

-Թատրոնն ու հեռուստատեսությունը տարբեր արվեստներ են. թատրոնը կենդանի արվեստ է, իսկ կինոն, հեռուստատեսությունը՝ լրիվ այլ: Հեռուստատեսությունը, բնականաբար, տալիս է ճանաչում՝ ունենալով ավելի մեծ լսարան, այժմ շատ դերասան-դերասանուհիներ, ովքեր 30-40 տարի խաղացել են թատրոնում, դառնում են ճանաչված հեռուստատեսության շնորհիվ:

-Ինչի մասին միշտ ցավով եք խոսել…

-Այո´, ցավով եմ նշել, որովհետև ցանկանում եմ, որ մարդիկ հաճախեն թատրոն և դերասանին տեսնեն բեմում, չէ՞ որ սերիալներում 1-2 տարի միևնույն կերպարում դերասանին տեսնելու փոխարեն, թատրոնում հնարավոր կլինի կարճ ժամանակում նրան տեսնել ամենատարբեր կերպարներում և հոգեվիճակներում:

 600x580

-Անի´, իսկ Ձեզ՝ որպես պրոֆեսիոնալ դերասանի, մեր այսօրվա հանդիսատեսը գոհացնո՞ւմ է:

-Այո՜. եթե Դուք կողքից տեսնեք՝ ինչպես է նա դիտում ներկայացումը, ի՜նչ լարվածությամբ, ինչպես է դառնում «մասնակիցն» այդ ներկայացման, ինչպիսի՜ արձագանքներ է լինում ոչ միայն ներկայացման վերջում, այլ նաև ընթացքում, ապա կհասկանաք՝ մեր հանդիսատեսն իսկապես լավն է:

-Մարմնավորե՞լ եք կերպարներ, որոնց հետ ընդհանրություններ եք ունեցել:

-Ո´չ, խաղացածս կերպարների հետ ընդհանրություններ չեմ ունեցել, բայց սիրում եմ այն բոլոր կերպարները, որոնք ես խաղացել եմ և դա արել եմ շատ մեծ սիրով:

 600x580

-Իսկ որո՞նք են եղել Ձեզ ամենահոգեհարազատ կերպարները:

-Ջոն Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջ». այն միշտ առանձնացրել ու շատ եմ սիրել:

-Ինչո՞ւ:

-Այդ ներկայացման մեջ երկար տարիներ խաղացել եմ լուսահոգի Գալյա Նովենցի հետ, ընդհանրապես պիեսը հրաշք պիես է, բեմադրությունն էլ է եղել նույնքան հաջողված: Շատ եմ ափսոսում, որ տիկին Գալյայի մահից հետո այն չենք խաղում, բայց այն շարունակում է մնալ իմ «խաղացանկում»:

 600x580

-Ձեզ համար ավելի հետաքրքիր է ժամանակակից հերոսուհիների մարմնավորե՞լ, թե՞ պատմական կերպարների:

-Երկու դեպքում էլ հետաքրքիր է, սիրում եմ նաև պատմական կերպարներ: Շատ կուզեի պատմական ինչ-որ հետաքրքիր գործ խաղալ:

-Որպես դերասանուհի՝ ինչի՞ պակաս եք զգում:

-Այսօր դերասանին շատ բաներ չի թույլատրվում, այլ երկրներում դերասանին լրիվ այլ կերպ են ընդունում ու գնահատում, իսկ մեզ մոտ շատ բան հարթ չի գնում:

-Իսկ դա կարո՞ղ է Ձեզ դրդել, որ մի օր հեռանանք հայրենիքից:

-Մեր բորոլ դերասանները, ովքեր աշխատում են թատրոններում և չեն հեռանում երկրից, առանց բացառության, նվիրյաներ են, բայց թե մինչև երբ կդիմանան ու ինչքան, չեմ կարող ասել:

 600x580

-Մի առիթով ասել եք՝ Ձեր ամենամեծ ձեռքբերումը Ձեր ընտանիքն է, ըստ Ձեզ՝ ինչն է ընկած ընտանիքի ստեղծման ու պահպանման հիմքում:

-Հիմքում Սերն է, իսկ պահպանման համար անհրաժեշտ է փոխադարձ հարգանք, միմյանց հասկանալու կարողություն:

-Կարծում եմ՝ այդ փոխադարձ ասվածն այդքան էլ այդպես չէ. կնոջ ուսերին ավելի մեծ բեռ է դրված…

-Բնականաբար, այսօր կինն է պահպանում ընտանիքը և եթե ցանկանա, մեկ վայրկյանում այն կքանդի, այդ առումով, իսկապես, կեցցե´ն մեր հայ կանայք:

-Ի՞նչն եք ամենաշատը գնահատում տղամարդու մեջ առհասարակ:

-Սիրելու, հավատարիմ ու նվիրված լինելու ունակությունը: Առաջին հերթին Սերը, եթե այն չլինի, ցանկացած, անգամ ամենապարզ ժպիտի մեջ հնարավոր է վատ բան տեսնել, և դա կազդի քեզ վրա, իսկ եթե կա Սեր, ապա ամեն ինչ էլ կհարթվի:

 

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

 

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 16426 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2025 12:03
Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44
Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40
Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի  29-ամյա  աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
08-05-2025 11:23
Նոր Զելանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում են սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի օգտատերերի համար: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Խորհրդարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ օրինագիծը, որով սահմանափակվում է սոցիալական ցանցերի օգտատերերի տարիքը, պետք է «երեխաներին ու երիտասարդներին պաշտպանի ծաղրանքներից, արգելված բովանդակությունից և կախվածության առաջացումից»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2025
Դիտվել է 958 անգամ
06.05.2025
Դիտվել է 581 անգամ
03.05.2025
Դիտվել է 375 անգամ
07.05.2025
Դիտվել է 312 անգամ
08.05.2025
Դիտվել է 229 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster