Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Մեկ համար փոքր հագուստ՝ 6 շաբաթում

06.02.2014

Դուք հնարավորություն ունեք գցել 4,5-7 կիլոգրամ քաշ (կամ հագուստի մեկ համար) ընդամենը 6 շաբաթ կատարելով վարժությունների առաջարկվող համալիրը: Ո՞րն է գաղտնիքը:

Շաբաթը վեց օր քսան րոպեանոց կարդիո-ծանրաբեռնվածություն, ոչ ավելի, քան 2300 կալորիա՝ մեկ օրում և սովորական ուժային վարժություններ. դրանց մասին կպատմենք ստորև:

Այս պարզ վարժանքը համապատասխանում է բոլոր ֆիտնես մակարդակներին: Առաջարկվող վարժությունների հիմնական նպատակն ազդրերի, կոնքերի, փորի, ուսագոտու և նստելատեղի մկանների մարզելն է:

Մի քանի նկատառում.

-Մարզումից առաջ խնդրվում է հինգ րոպեանոց նախավարժանք կատարել (արագ զբոսանք կամ աստիճաններով վերելք):

-Օգտագործել 1,5-2,5 կիլոգրամանոց կցագնդեր, եթե սկսնակ եք, և 3,5-4,5 կիլոգրամանոց, եթե փորձառու եք:

-Վարժությունների մի մասի կատարման ժամանակ հաշվեք մինչև երեքը, ապա վերադարձեք ելման դիրքին: Արտաշնչեք, երբ ուժ եք գործադրում և շնչեք, երբ թուլացնում եք մկանները:

-Եթե վարժությունը չեք կարողանա կրկնել ութ անգամ, նշանակում է մեծ ծանրություն եք վերցրել, իսկ եթե առանց դժվարության կրկնում եք 15 անգամ, նշանակում է կցագնդերի քաշը ձեզ համար շատ թեթև է:

-Մարզումներից հետո հանգստացեք 48 ժամ, որպեսզի մկաններին հնարավորություն տաք լիարժեք հանգստանալ:

Վարժություն 1.

Պառկեք մեջքի վրա, ծնկները ծալված են, կրունկները հնարավորինս մետեցված են նստատեղին: Կցագնդերը պահեք ձեռքերում, ձեռքերը բարձրացրեք վերեև՝ կրծքերի առջև, ափերով դեպի ներքև:

Ձեռքերը ծալեք արմունկների մասով, մինչև դրանք հպվեն հատակին: Դանդաղ վերադարձեք ելման դիրք:

Կրկնեք 10-15 անգամ:

600x580

600x580

Վարժություն 2.

Կանգնած վիճակում, ոտքերը ուսերի լայնությամբ, ձեռքերը կցագնդերի հետ միասին բարձրացրեք գլխից վերև: Դանդաղ ծալեք արմունկները, և կցագնդերն իջեցրեք կլխի ետև՝ ուսերի վրա: Վերադարձեք ելման դիրք:

Կրկնեք 10-15 անգամ:

600x580

600x580

Վարժություն 3.

Ձախ ոտքը դրեք Ձեր առջև՝ անկումով: Թեքվեք առաջ՝ մինչև գոտկատեղ , մեջքը ուղիղ է, ձախ ձեռքը՝ ազդրի վրա: Պահեք կիսագունդը աջ ձեռքում՝ իջեցնելով այն ներքև՝ հատակին մոտ:

Ծալեք աջ ձեռքը՝ արմունկը բարձրացնելով դեպի առաստաղը: Դանդաղ վերադարձեք ելման դիրք:

Կրկնեք 10-15 անգամ:

600x580

600x580

Վարժություն 4.

Ոտքերը դրեք ուսերի լայնությամբ, ձեռքերը՝ կցագնդերով, պահեք կողքերում, ափերը՝ դեպի ձեզ, մեջքը սեղմված է պատին:

Ծալելով արմունկները բարձրացրեք կցագնդերը մինչև կրծքի մակարդակը' ափերը դեպի Ձեզ:

Վերադարձեք ելման դիրք:

Կրկնեք 10-15 անգամ:

600x580

Վարժություն 5.

Կանգնեք չորեքթաթ, ձեռքերը՝ ուղիղ ուսերի տակ, իսկ ծնկները՝ ազդրերի տակ: Բազուկները հպված են հատակին, այնպես, որ դուք հենված եք արմունկների վրա: Համոզվեք, որ Ձեր գլուխը գտնվում է ծոծրակի հետ հավասար:

Ձգելով փորի մկանները և արմունկները' ուղղեք ոտքերը: Այս դիրքով մնացեք 30-60 վայրկյան, ապա վերադարձեք ելման դիրք:

Կրկնեք երեք անգամ:

600x580

600x580

Վարժություն 6.

Ոտքերը դրեք ուսերի լայնությամբ: Ծալեք ոտքերը ծնկների հատվածում, այնպես, կարծես պատրաստվում եք նստել աթոռի վրա: Ազդրերը գրեթե զուգահեռ են հատակին: Չշարժելով ոտքերը, ուղղեք ծնկները:

Վարժությունը բարդացնելու համար ձեռքերում պահեք կցագնդերը:

Կրկնեք 10-15 անգամ:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 15885 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1203 անգամ
06.05.2026
Դիտվել է 459 անգամ
07.05.2026
Դիտվել է 406 անգամ
08.05.2026
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster