|
Մեծ Բրիտանիայում փորձարկում են վիագրա…կանանց համար
27.01.2014
Փորձագետները համոզված են, որ Մեծ Բրիտանիայում ստեղծված դեղամիջոցը մեծ պահանջարկ կունենա կանանց շրջանում: Այն ոչ միայն ուժեղացնում է սեռական ցանկությունը, այլև մեղմում սովի զգացողությունը:
ORL101 հրաշք-հաբը, որը ստեղծվել է Orlibid դեղագործական ընկերության կողմից, վաճառքի կհանվի 2015 թվականի վեջին: Այն տղամարդկանց համար նախատեսված վիագրայի կանացի համարժեքն է:
Դեղամիջոցը ստեղծվել է սինթետիկ մալատոնինի հիման վրա և ազդում է ուղեղի վրա, բարձրացնում սեռական ցանկությունը: Հաբը պետք է ընդունել սեռական հարաբերությունից 15 րոպե առաջ: La Dépêche-ի հաղորդմամբ' ազդեցությունը կգործի 2 ժամ, միաժամանակ չեզոքացնելով սովի զգացողությունը:
Ներկա փուլում մշակող ընկերությունն ուսումնասիրում է վիագիայի ներգործությունը: Այն կախվածություն չի առաջացնում, սակայն, որոշ դեպքերում, կարող է սրտխառնոցի պատճառ դառնալ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14844 անգամ
Читать на русском
|