Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Սերը հնազանդ է, զիջող, հասկացող, հաշտեցնող ու խաղաղեցնող. Աննա Մայիլյան

23.01.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է ՀՀ վաստակավոր արտիստ, մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը:

- Ինչպե՞ս է սկսում իր օրը Աննա Մայիլյանը, ի՞նչ է անհրաժեշտ այն բարձր տրամադրությամբ սկսելու համար:

-Օրս սկսում եմ աղոթքով. այն շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար: Պետք է շնորհակալ լինենք մեր խաղաղ անցկացրած գիշերվա և առավոտյան լույսի համար: Այդպես արդեն ապահովվում է իմ լավ տրամադրությունը:

-Իսկ ի՞նչ եք նախընտրում թե՞յ, թե՞ սուրճ:

- Ինձ համար տարբերություն չկա. կարելի է ուղղակի եռացրած ջրով էլ բավարարվել: Բայց առանց նախաճաշի տանից երբեք դուրս չեմ գալիս. թեթև նախաճաշն առավոտյան պարտադիր պայման է ինձ համար:

 600x580

-Կա՞ն ինչ-որ հատուկ մթերքներ, որոնք օգտագործում եք միայն նրա համար, որ օգտակար կլինեն ձայնի պահպանմանը:

-Ես կողմնակից եմ սովորական ապրելակերպին, հատուկ բաներ երբեք չեմ արել: Փոխարենը պետք է մարզվել և մարզել նաև ձայնը: Իսկ համերգային օրերը, բնականաբար, ունեն հստակ օրակարգ և սննդակարգ: Յուրաքանչյուր երգիչ ունի իր օրակարգի գաղտնիքները և տեսակները:

 -Աննա, ըստ Ձեզ՝ ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի կինը մշտապես լինի գեղեցիկ, երիտասարդ ու ցանկալի:

-Անհրաժեշտ է չբամբասել ուրիշների մասին, չնախանձել այլոց՝ ունեցած ձեռքբերումների համար, օրը չսկսել նվնվոցով, բողոքներով և այլն… Իսկ եթե ամեն բան կարգին է, ուրեմն նաև պետք է զբաղվել մարմնամարզությամբ և հետևել առողջ ապրելակերպին և սննդակարգին:

600x580

- Ի՞նչ եք կարծում կինն իր տեսակով «ուժե՞ղ» է:

-Շատ պարզունակ թվացող բան պետք է ասեմ, բայց, եթե կինն ինը ամիս երեխա է կրում իր մեջ, ուրեմն՝ այո՛: Եթե հայ կանայք կարողացել են իրենց երեխաներին սպանել, որպեսզի չթողնեն թուրքին, ուրեմն՝ այո՛, եթե այդ նույն կանայք իրենց ժայռից նետել են, որպեսզի չմնան թշնամուն, ուրեմն այո՛ կինն «ուժեղ» է: Այսօր այնպես է ամեն բան խառնվել, որ կան և ֆիզիկապես ուժեղ կանայք, որոնք զբաղվում են տարբեր տեսակի սպորտաձևերով: Բայց այն, որ կինը կարող է լինել հոգեպես շատ ուժեղ և իմաստուն, դա փաստ է:

-Իսկ տղամարդի՞կ…

-Մարդիկ տարբեր են, լինի կին թե տղամարդ: «Ընդունված է»՝ տղամարդն ավելի խելացի է կնոջից, սակայն հանդիպում են անխելք տղամարդիկ և հակառակը: Խելացիությունը հարաբերական հասկացություն է:

 600x580

 -Ի՞նչ եք կարծում ' ընտանիքում կինն ու տամարդը կարո՞ղ են հավասար իրավունքներ ունենալ: Ի՞նչ է Ձեզ համար նշանակում այդ «հավասարություն» ասվածը:

-Ընտանեկան կյանքի փորձ չունեմ, կարող եմ ուղղակի կարծիք հայտնել: Ըստ իս՝ ամուսինները պետք է լինեն լավ ընկերներ, հարազատ մարդիկ: Պատահում է՝ կինն ընտանիքում խոսքի իրավունք չի ունենում ու ընկալվում է որպես աղախին, դա ինձ համար ընդունելի չէ: Ամուսինների միջև պետք է հարազատություն լինի, բոլոր հարցերի շուրջ բանական քննարկման կարողություն, հենց դա է ինձ համար իդելական ընտանիքի օրինակ. այդ տեսակ ընտանիքներն են երկրի ամրության հիմքը:

-Իսկ կնոջ դերն այդ ամուր ընտանիքի կառուցման հարցո՞ւմ:

-Ընտանիքի ստեղծման հիմքում պետք է լինի զույգերի միջև ծագած Սերը. առանց սիրո ընտանիք չի կարող կառուցվել, իսկ Սերը հնազանդ է, զիջող, հասկացող, հաշտեցնող ու խաղաղեցնող:

-Կանացի ի՞նչ թուլություններ ունեք:

- Չգիտեմ ստույգ: Ճիշտն ասած' ինքս ինձ երևի այդքան լավ չգիտեմ կամ նման բաների հետևից չեմ ընկնում: Գուցե ուրիշները նկատեն և ասեն:

 600x580

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի տոնը, ինչ-որ առանձնահատուկ ուտեստներ պատրաստո՞ւմ եք այդ ժամանակ:

-Ինձ համար ամեն օր էլ կարող է տոն լինել, խտրականություն չկա: Բայց առանձնահատուկ է ինձ համար Քրիստոսի Ծննդյան Տոնը: Հունվարի 5-ի ճրագալույցի պատարագը ինձ համար միշտ հեքիաթային գիշեր է, իսկ մյուս օրը, որը նույնպես սկսվում է տոնական պատարագով, նոր լիցքեր է տալիս: Այդ օրը բացվում է իսկական ավանդական Ծննդյան սեղան:

-Իսկ ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը, ո՞րն է երջանկության և երջանիկ լինելու Ձեր բանաձևը:

-Երջանկությունն այն է, երբ կարող ես ուղղակի սեր կրել սրտումդ, որը կփոխանցվի շրջապատիդ: Իսկ արվեստագետ կնոջ համար երջանկությունը սիրած աշխատանքն է և անձնական կյանքում հասկացող մարդու ներկայությունը: Բեմն ինքը տալիս է երջանկության և բերկրանքի պահեր, սակայն ոչ միշտ է, որ բեմից դուրս քեզ հասկանում են: Կատարյալ երջանիկ է այն ստեղծագործող կինը, ում կողքին կա հասկացող, գնահատող և սիրող տղամարդ:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7115 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2025 12:03
Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44
Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40
Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի  29-ամյա  աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
08-05-2025 11:23
Նոր Զելանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում են սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի օգտատերերի համար: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Խորհրդարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ օրինագիծը, որով սահմանափակվում է սոցիալական ցանցերի օգտատերերի տարիքը, պետք է «երեխաներին ու երիտասարդներին պաշտպանի ծաղրանքներից, արգելված բովանդակությունից և կախվածության առաջացումից»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2025
Դիտվել է 956 անգամ
06.05.2025
Դիտվել է 581 անգամ
03.05.2025
Դիտվել է 375 անգամ
07.05.2025
Դիտվել է 312 անգամ
08.05.2025
Դիտվել է 229 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster