Մելինե Դալուզյան. Ամուսնացած չեմ և առաջիկայում չեմ պատրաստվում ամուսնանալ
31.12.2013
«Ամուսնացած չեմ և առաջիկայում չեմ պատրաստվում ամուսնանալ, ես դեռ կարևոր նպատակ ունեմ. պետք է 2016 թվականին մասնակցեմ օլմիպիական խաղերին և դառնամ չեմպիոն»,- Newsbook-ի հետ զրույցում ասել է ծանրորդուհի Մելինե Դալուզյանը:
«Ավելի քան 7 տարի է' սա իմ իմիջն է ու, ընդհանրապես, չեմ հասկանում, թե ինչը հիմք հանդիսացավ, որպեսզի իմիջս կապեն սեռափոխության հետ: Այո՛, այս տարի երկու անգամ վիրահատվել եմ, կատարել եմ արմունկիս և ծնկիս վիրահատություն, քանի որ խնդիրներ ունեի: Այս ամենն ինչ-որ մեկի չար կատակն է: Օդից վերցրած բառեր են, և նույնիսկ ինձ համար զարմանալի տեղեկություններ էի կարդում օրերս հրապարակված նյութերում»,- նշել է Մելինե Դալուզյանը:
Հիշեցնենք, որ օրերս մամուլում տեղ էր գտել լուրեր այն մասին, որ ծանրորդուհին վիրահատության միջոցով փոխել է սեռը և դեկտեմբերի 26-ին «Փարավոն» ռեսորանային համալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է իր կնոջ հետ:
Մանրամասն` այստեղ: Դիտվել է 5876 անգամ
|