Շաբաթական 2-3 անգամ պատրաստեք երիտասարդացնող դիմակներ մաշկի համար և դուք կունենաք թարմ, հարթ և թավշե մաշկ: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մաշկի համար լավագույն դիմակները:
1. Դիմակ վարսակի փաթիլներից 3-4 ճաշի գդալ վարսակի փաթիլների վրա ավելացրեք տաք կաթ: Ստացված զանգվածը քսեք դեմքին, թողնելով 15-20 րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով: Այս դիմակը կօգնի փափկեցնել չոր, թեփոտող դեմքը:
2. Մածունով դիմակ
Այս դիմակի համար պահանջվում է 100-200 մլ. մածուն կամ յուղոտ թթվասեր: 15-20 րոպե շարունակ դեմքին մի քանի անգամ քսեք մածունը, այնուհետև լվացեք տաք ջրով: Եթե դուք ընտրել եք յուղոտ թթվասեր, ապա այն դեմքին հաստ շերտով քսեք մեկ անգամ, պահեք 10-15 րոպե, ապա լվացեք տաք ջրով:
3. Կաթնաշոռով դիմակ
2 ճաշի գդալ կաթնաշոռը, 2 ճաշի գդալ գազարի հյութը, 2 ճաշի գդալ զեյթունի ձեթը, 2 ճաշի գդալ կաթը խառնեք ու լավ հարեք, այնուհետև հաստ շերտով քսեք դեմքին: Պահելով 15 րոպե լվացեք տաք ջրով:
4. Մեղրով դիմակ
2 ճաշի գդալ մեղրը խառնեք 1 ճաշի գդալ վարսակի փաթիլների հետ, ավելացրեք 2 թեյի գդալ կաթ: Զանգվածը քսեք դեմքին և թողնեք 15-20 րոպե: Ի գիտություն՝ այս դիմակը խորհուրդ չի տրվում մեղրից ալերգիա ունեցողներին:
5. Բանանով դիմակ
1 միջին չափի բանանը տրորեք 1 թեյի գդալ սնուցող կրեմի, 1 թեյի գդալ զեյթունի ձեթի, կես թեյի գդալ կիտրոնի հյութի հետ: Քսեք դեմքին և պահեք 15-20 րոպե: Լվացեք տաք ջրով:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։