Պարզվում է, որ ավելորդ կիլոգրամներն ու կնոջ իրանի չափերն ազդում են վերջինիս լսողության վատացման վրա: Այդպիսի եզրակացության են եկել Բրիգամի և Հարվարդի համալսարանի բժշկական կենտրոնների մասնագետները:
Արված թեստերով գիտնականները համեմատել են մարմնի զանգվածի ինդեքսը' ՄԶԻ-ն, իրանի չափերը, ֆիզիկական ակտիվության մակարդակն ու հաճախորդի լսողությունը: Պարզվել է, որ այն կանանց, որոնց ՄԶԻ-ն 30-34 միավոր է, լսողությունը կորցնելու հավանականությունը 17% է՝ ի տարբերություն գեղեցիկ սեռի մյուս ներկայացուցիչների: Իսկ եթե ՄԶԻ-ն հասնում է 40-ի ու ավելի, ապա լսողությունը կորցնելու հավանականությունը հասնում է 25%-ի:
Հաճախորդների իրանի չափերը համեմատելով՝ գիտնականները պարզել են, որ այն կանանց մոտ, որոնց իրանի չափերը 80-88 սմ է, լսողությունը կորցնելու հավանականությունը 11% է, իսկ եթե հենց 88 սմ գերազանցում է, ապա լսողությունը կորցնելու հավանականությունը հասնում է 27%-ի:
Գիտնականները նաև նկատել են, որ սպորտով զբաղվելը տարիքով կանաց մոտ լսողություն կորստի վտանքը նվազեցնում է մինչև 17 %:
03-08-2026 02:14 Ամեն ամառ հիշվում է իր շքեղ, գրեթե թագավորական հարսանիքով: Այս տարի բարձրաշխարհիկ իրադարձությունների գագաթնակետը, հավանաբար, կլինի Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքը, որը, ըստ պորտուգալական լրատվամիջոցների, տեղի կունենա հաջորդ շաբաթավերջին: Զույգը, ըստ լուրերի, որոշել է ամուսնանալ Մադեյրա կղզում, որտեղ մեծացել է ֆուտբոլիստը: Արարողության հիմնական մասը տեղի կունենա Ֆունշալի տաճարում, որից հետո նորապսակները և հյուրերը կուղևորվեն տոնական խնջույքի՝ հինգաստղանի Savoy Palace հյուրանոցում:
03-08-2026 01:22 Եվգենիա Մեդվեդևայի և Իլդար Գայնուտդինովի հարսանիքի օրը մոտենում է, և օլիմպիական մեդալակիրն արդեն սկսել է հրաժեշտ տալ իր հարսնացուի կարգավիճակին: Այս առիթի համար գեղասահորդուհին ընտրել է ոչ թե եռուն մետրոպոլիս կամ արտասահմանյան հանգստավայր, այլ Ռուսաստանի ամենագեղատեսիլ անկյուններից մեկը՝ Պլյոսը: Հենց այստեղ է 26-ամյա մարզուհին հավաքել իր ամենամտերիմ ընկերուհիներին և կազմակերպել նախահարսնանեկան երեկույթ, որը եղել է ոճային, ջերմ և պայծառ մթնոլորտով:
01-08-2026 12:10 Մոդել Թայլեն Բլոնդոն, ով մանկության տարիներին ճանաչվել էր «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը», իր երկրորդ հարսանիքն է կազմակերպել ամուսնու՝ 29-ամյա դիջեյ Բեն Աթթալայի հետ։ Արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող մի ամրոցում, 25-ամյա հարսնացուն կրել է Miu Miu-ի ժանյակավոր հարսանեկան զգեստ։
01-08-2026 11:58 Օրերս ցուցադրվել է Մեգան Մարքլի մասնակցությամբ ավստրալիական «MasterChef» շոուի թողարկումը։ Տեսանյութն արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն և դարձել առցանց քննարկման առարկա՝ ընդամենը մեկ տեսարանի պատճառով։ Նկարահանումների ժամանակ դքսուհին անսպասելի զանգ է ստացել արքայազն Հարրիից, որը ընդհատել է նկարահանումները։ Շատերը դրվագը համարում են բեմադրված և նույնիսկ կասկածում, որ սասեքսցիները փորձում էին մարել ամուսնական խնդիրների մասին լուրերը։ Դրվագը նկարահանվել է թագավորական ընտանիքի՝ ապրիլին Ավստրալիա կատարած այցի ժամանակ, որին Մարքլը մասնակցել է ամուսնու հետ։
31-07-2026 11:27 53-ամյա դերասան Բեն Աֆլեքը հաղթել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» սերիալի ամերիկյան տարբերակում։ Պոլիմաթիկոս Ջեյմի Դինգի հետ զույգ կազմելով՝ Աֆլեքը ճիշտ է պատասխանել բոլոր 15 հարցերին և շահել 1 միլիոն դոլարի չեկ։ Շոուից հետո դերասանը հայտարարել է, որ ինքը և Դինգը համաձայնել են իրենց շահումը նվիրաբերել բարեգործական կազմակերպությանը. ամբողջ հասույթը կփոխանցվի Աֆլեքի կողմից հիմնադրված «Արևելյան Կոնգոյի նախաձեռնություն» հիմնադրամին, որը օգնում է Կոնգոյի բնակիչներին։