Հայաստանի կանանց հավաքականը տոնեց չորրորդ հաղթանակը
14.11.2013
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթանակ տոնեց Իսպանիայի ընտրանու նկատմամբ:
Իրենց հաշվին հաղթանակներ գրանցեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան, իսկ Լիլիթ Գալոյանը կես միավոր բերեց մեր թիմին:
Այսպիսով' Հայաստանի ընտրանին իր հաշվին գրանցել է չորս հաղթանակ, մեկական պարտություն և ոչ-ոքի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3038 անգամ
|