Հայաստանի կանանց հավաքականը խաղաղ դաշն կնքեց Վրաստանի ընտրանու հետ
12.11.2013
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը խաղաղ դաշն կնքեց Վրաստանի հավաքականի հետ. գրանցվեց ոչ-ոքի' 2-2:
Այս անգամ մեր թիմին հաղթական միավոր պարգևեց Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը կիսեցին միավորներն իրենց մրցակիցների հետ, իսկ Մարիա Կուրսովան պարտություն կրեցին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին իր հաշվին գրանցել է երեք հաղթանակ, մեկական պարտություն և ոչ-ոքի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2873 անգամ
|