Ատամնաբույժները խորհուրդ են տալիս ուտելուց հետո ամեն անգամ լվանալ ատամները: Բայց ատամի խոզանակն ու մաստակը միշտ չէ, որ մեր ձեռքի տակ են: Ինչպե՞ս վարվել նման դեպքերում:
Եթե հնարավորություն չունեք ուտելուց հետո ատամները լիարժեք մաքրելու, ապա օգտվեք բերանի խոռոչը բնական միջոցներով թարմացնելու հրանավորությունից: Տորոնտոյի գիտնականները նշել են այն բնական միջոցները, որոնց միջոցով կարող եք թարմացնել բերանի խոռոչը: Կամավորների օգնությամբ գիտնականների անցկացրած փորձի արդյունքներից պարզվել է, որ բերանի թարմացման լավագույն միջոցներ են բնական հյութը, ջուրն ու կաթը:
Յուրաքանչյուր փորձի ընացքում օգտագործվել է բերանի խոռոչի մաքրման մի միջոցից: Ամենավատն այս գործառույթն իրականացրել է բնական հյութը՝ հատկապես նարնջի և թուրինջի: Ջուրը ցույց է տվել ոչ այդքան վատ արդյունք, իսկ իր առաջադրանքը լավագույնս կատարել է կաթը:
Այնպես որ, եթե ուտելուց հետո չունեք նախատեսված միջոցներով բերանի խոռոչն ու ատամները մաքրելու հնարավորություն, ապա օգտագործեք կաթ:
18-06-2026 12:03 Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01 Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55 Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16 36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42 Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։