«Հոլիվուդյան հրեշտակը» Elle UK-ի համար (ֆոտոշարք)
14.10.2013
Շրթներկի և օծանելիքի ամար արված ֆոտոշարքերից հետո այսօր արդեն հնարավորություն ունենք գնահատելու Նաթալի Պորտմանի Elle ամսագրի նոյեմբերյան թողարկման համար արված ֆոտոշարքը:
Ֆոտոշարքի հեղինակը չինացի լուսանկարիչ Կայ Զի Ֆենգն է, ով հայտնի է շատ աստղերի հետ իր աշխատանքներով: Լուսանկարներում Նատալին տնային միջավայրում է և էլգանտ հագուստներով' դասական սպիտակ վերարկու, ոճային բաճկոն, փղոսկրագույն գեղեցիկ կոմբինիզոն և մեջքին' հրեշտակի թևերի պատկեր:
Այդ կերպ հեղինակը ցանկացել է ցույց տալ դերասանուհու «երկնային» էությունը, ինչը հաստատում է նրա «Հոլիվուդյան հրեշտակ» անվանումը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6724 անգամ
Читать на русском
|