Քեյթ Մոսսը Topshop-ի հետ համատեղ ստեղծում է նոր հավաքածու
09.10.2013
Անգլիական ոճի սիրահարների համար հերթական լավ նորույթը՝ 2014թ.-ի ապրիլին լույս կտեսնի Topshop-ի հավաքածուն' Քեյթ Մոսսի հետ համագործակցությամբ:
Մանեկենուհու աշխատանքը բրենդի հետ սկսվել է 2005 թվականից: Այդ ժամանակվանից ստեղծվել է 14 հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը շատ մեծ հաջողություն է ունեցել: Բացի իր անկրկնելի գեղեցկությունից, բրիտանական սուպերմոդելն ունի անթերի ոճի զգացողություն և լավ ճաշակ, որը զգացվում է նրա դիզայներական գործունեության մեջ:
Ներկայումս Մոսսն ամեն օր մի քանի ժամ է հատկացնում նոր հավաքածուի դետալների վրա աշխատելու համար: Այսօր միայն հայտնի է, որ նոր հավաքածուի մեջ կմտնեն հագուստներ, կոշիկներ և աքսեսուարներ, որոնց օգնությամբ կարելի է ստանալ հետաքրքիր և ամենօրյա կերպարներ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5470 անգամ
Читать на русском
|